Ձնեմարդ Օլիվերը/ Bebook շարժական թատրոն
ՁՆԵՄԱՐԴ ՕԼԻՎԵՐԸ
տիկնիկային ինտերակտիվ ներկայացում
Ձնեմարդ Օլիվերը հոգնել է անշարժ կանգնելուց և ցանկանում է տեսնել ու ճանաչել աշխարհը, բացի այդ՝ վերջապես իմանալ, թե ինչպես են տոնում Ամանորը:
Եվ ահա՝ փոքրիկ ձնեմարդը մեկնում է մեծ ճանապարհորդության: Իսկ ինչպիսի՞ն կլինի նրա ճանապարհը. վտանգներո՞վ, թե զվարճություններով լի:
Այս ամենը կբացահայտենք միասին՝ ԲԵԲՈՒԿԻ ամանորյա գունեղ ու զվարճալի տիկնիկային ներկայացման ընթացքում։
Ներկայացումը նախատեսված է 3-9 տարեկան երեխաների համար։
Մինչև 2 տարեկան երեխայի մուտքը մեծահասակի հետ՝ 1 տոմսով։
Տևողությունը՝ 40 րոպե։
Հասցե՝ ԲԵԲՈՒԿ ՇԱՐԺԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ / Աբովյան 41/4/։
Արժեքում ներառված է նաև ամանորյա համեղ հյուրասիրություն։
Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ /մուտքը տոմսով է նաև մեծահասակների համար/։
Կազմակերպիչ՝ Բեբուկ թատրոն
