Իմ կնոջ ամուսինը
«ԻՄ ԿՆՈՋ ԱՄՈՒՍԻՆԸ»
Տարիքային սահմանափակում՝ 14 +
ՍՅՈՒԺԵ
Ժարկեցը Լյուբլյանայից ժամանում է ծովափնյա քաղաք Սպլիտ՝ հանդիպելու Կրեշեին, որպեսզի պատմի իր մեղսավոր կնոջ կատարած հանցագործությունների մասին և նրանք միասին որոշեն, թե ինչպես պատժել նրան։ Անհավանական նորությունները Կրեշեին դրդում են ինքնասպանության։ Կփրկվի՞ արդյոք Կրեշեն և թե ինչ պատժի կարժանանա նրա հանցագործ կինը՝ Դրագիցան, կպարզվի ներկայացման ընթացքում։
Շիլաշփոթ կատակերգություն՝ Միրո Գավրանի համանուն պիեսի հիման վրա, որը լի է զավեշտալի ու հումորային իրադարձություններով, որոնց ընթացքում պարզ է դառնում, որ միշտ պետք է սեփական կարծիք ունենալ, իսկ դժվար պահերին լսել նաև սրտին։
Դերերում՝
ՄԿՐՏԻՉ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
ԷՎԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Բեմադրող ռեժիսոր՝ Նարինե Մալյան
Արտադրող՝ ARZUMANIAN PROJECT
Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում
Տոմսերի արժեքը՝ 3,000 - 12,000 դրամ։
Կազմակերպիչ՝ Մկրտիչ Արզումանյան ԱՁ
