Փիթեր Փեն
Փիթեր Փեն | ԹԱՏՐՈՆ ՏԱՆԻՔՈՒՄ
Թռչել գիտեցող, կախարդական ու չարաճճի Փիթեր Փենի աշխարհը՝ այժմ բացվում է ձեզ համար։
Սա պատմություն է տղայի մասին, ով ապրում է հեքիաթներով լի կղզում և չի ուզում մեծանալ, բայց այդ ամենը փոխվում է, երբ Վենդիի ու Ջեյմսի սովորական երեկոն վերածվում է հրաշքի՝ խորդանոցում գտնված մեկ գրքի շնորհիվ։
Այդ պահից սկսած՝ Փիթերի անիրական կղզու ու երեխաների սենյակի միջև բացվում են անտեսանելի դարպասներ։
Փիթերի հետ գալիս են փերի Դին-Դինը, կղզում ապրող կորած տղաները, իսկ նրանց հետևում՝ չար ծովահեն Ջեք Հուքը։
Իսկ թե ինչ կկատարվի հետո, մնում է միայն փակել աչքերն ու պատկերացնել…
Ներկայացումից առաջ՝
Փոքրիկներին սպասվում է քաղցրավենիքի հյուրասիրություն (Apache-ի քաղցր ձողիկներ)
Մեծահասակներին՝ բուրավետ թեյի և սուրճի հյուրասիրություն
Մանկական երգերի համերգային ծրագիր
Տոմսերի արժեքը՝ 4000 և 5000 դրամ
Մինչև 3 տարեկան երեխաների մուտքը անվճար է՝ ծնողի ուղեկցությամբ։
Ներկայացումը նախատեսված է 6+ տարիքի հանդիսատեսի համար։
Սկիզբը՝ 16:00-ին
Հանդիպում ենք Թատրոն Տանիքում՝ Հալաբյան 22/5 հասցեում
Միացեք մեզ՝ ստեղծելու տաք և կախարդական հիշողություն ընտանիքով ու երեխաներով։
Կազմակերպիչ՝ Թատրոն Տանիք
