Խխունջ Հենրին
Նոյեմբերի 1-ին, ժամը՝ 11:00
Խխունջ Հենրիի կրկեսը (հեղինակ՝ Կատարինա Մացուրովա)
Ինտերակտիվ տիկնիկային ներկայացում
Սիրելի՜ մայրիկներ, իսկ գիտեի՞ք, որ ձեր տանը հրաշագործ է մեծանում։ Վստահ ենք, որ գիտեիք։ Մեր խխունջ Հենրին հրավիրում է ձեր հրաշագործին իր կրկեսում աշխատելու։ Աշխատանքի կընդունվեն նրանք, ովքեր կօգնեն Հենրիին մարզվել և բարձրանալ այգու ամենամեծ ծաղկի գագաթը։
Անհրաժեշտ է ձեռք բերել ներկայացման տոմսերը և բարձր տրամադրությամբ ներկայանալ։
Կախարդական փայտիկը, Հրաշագործի թիկնոցն ու գլխարկը կտրամադրի Խաղարանը։
Ներկայացման ավարտին բոլոր երեխաները կստանան փայտե խխունջներ, կգունավորեն և միասին կգնան տուն։
Տարիքը՝ 3+
Տևողությունը՝ 45 րոպե
Վայրը՝ Լոֆթ, Մոսկովյան 3
Տոմսի արժեքը՝ 3000 դրամ թե՛ մեծերի, թե՛ փոքրերի համար
Կազմակերպիչ՝ Գոհար Առաքելյան Ա/Ձ
