Ռուբեն Կոզին - Դաշնամուրային մենահամերգ և կամերային երաժշտության երեկո
Մայիսի 15 (հինգշաբթի), 19:00
«Առնո Բաբաջանյան» համերգասրահ (Աբովյան 2)
ՌՈւԲԵՆ ԿՈԶԻՆ | ԴԱՇՆԱՄՈւՐԱՅԻՆ ՄԵՆԱՀԱՄԵՐԳ և ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈւԹՅԱՆ ԵՐԵԿՈ
Միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր Ռուբեն Կոզինը հանդես կգա իր յուրահատուկ համերգային ծրագրով։
Երեկոյի ընթացքում կհնչեն Շուբերտի, Սկարլատիի, Բրամսի, ինչպես նաև Շումանի «Կրեյսլերյանան», որն առանձնահատուկ նշանակություն ունի Կոզինի համար։
Համերգի երկրորդ մասում կներկայացվի Ռախմանինովի «Տարանտելլան»՝ «Երկու դաշնամուրի համար սյուիտ №2»-ից՝ դաշնակահար Արմեն Քարամյանի մասնակցությամբ, և Մենդելսոնի դաշնամուրային տրիոն ռե մինորում՝ ջութակահար Շուշաննա Պուչինյանի և թավջութակահար Անդրանիկ Աղաջանյանի մասնակցությամբ։
Երեկոյի ավարտին սպասվում են անակնկալներ։
Բաց մի´ թողեք այս երաժշտական գեղեցիկ իրադարձությունը վայելելու ձեր հնարավորությունը։
Համերգը իրականացվում է Հայաստանի Պրիմավերա հիմնադրամի հետ համագործակցությամբ։
Տոմսերի արժեքը՝ 3000-5000 դր․
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա
May 15 (Thursday), 19:00
Arno Babajanyan Concert Hall (2 Abovyan str.)
RUBEN KOZIN | PIANO RECITAL & CHAMBER MUSIC EVENING
Ruben Kozin, the laureate of numerous international competitions, will perform with his special program.
The evening’s program will feature timeless works by Schubert, Scarlatti, Brahms, and Schumann’s Kreisleriana - a piece especially beloved by Kozin.
The second half of the concert will include Rachmaninoff’s Tarantella from Suite No. 2 for Two Pianos, performed with pianist Armen Karamyan, and Mendelssohn’s Piano Trio in D Minor, with violinist Shushanna Puchinyan and cellist Andranik Aghajanyan.
Await surprises towards the end!
Don't miss your chance to enjoy this beautiful musical event!
The concert is presented in collaboration with the Primavera Foundation of Armenia.
Ticket price: 3000-5000 AMD
The State Philharmonia of Armenia