Ազնավուրի երեկո՝ Լիվինգսթոնում
Տոմսերն ամրագրվում են նվազագույնը 2 անձի համար:
"Հունիսի 18-ին Լիվինգսթոնում կհնչեն մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի լեգենդար ստեղծագործությունները։
Լիվինգսթոնի նրբաճաշակ միջավայրում երեկոն կուղեկցվի Ազնավուրի հավերժական մեղեդիներով, որոնք տասնամյակներ շարունակ հմայում են իրենց խորը զգացմունքայնությամբ, պոեզիայով և մնայուն գեղեցկությամբ։
La Bohème, She, Emmenez-moi, Comme ils disent ․․․ երգեր, որոնք պատմում են սիրո, կյանքի և հուշերի մասին։
Երեկոյի սկիզբը՝ 20:00
Դրես կոդ՝ դասական, կոկտեյլային
Հյուրերի նվազագույն թիվը՝ 2
Մուտքավճարը 1 անձի համար՝ 10000 դրամ
Հասցե՝ Ծիծեռնակաբերդի զբոսայգի 1
* Երեկոյի ընթացքում ելույթ կունենա Երվանդ Երզնկյանի ղեկավարած Լիվինգսթոն ջազ նվագախումբը և սիրված մեներգիչներ։
** Խնդրում ենք նկատի ունենալ, որ նշված կատարումներից որոշները կարող են չհնչել՝ կախված երեկոյի ընթացքում ելույթ ունեցող մեներգիչներից։"
Կազմակերպիչ՝ Հայր և որդի Երեմյաններ ՍՊԸ
