Թատրոն
«Ջինսի սերունդը»
Պրեմիերա Թատրոն Տանիքում`
Պատմություն մի խումբ երիտասարդների մասին, ովքեր Թբիլիսիի օդանավակայանում փորձում են առևանգել ՏՈՒ-134 մակնիշի ինքնաթիռը՝ ԽՍՀՄ-ից փախուստ գործելու նպատակով։ Նրանց քայլը դարձավ մի ամբողջ սերնդի ձայն՝ ազատության, արժանապատվության ու այլ իրականության երազանքի համար։
Ռեժիսոր Արթուր Սարիբեկյանի բեմադրությունը վերակենդանացնում է այդ երազանքի ողբերգական վախճանը։ Ջինսը՝ որպես ազատության ու ըմբոստության խորհրդանիշ, դառնում է ներկայացման էմոցիոնալ առանցքը։
Ներկայացումից առաջ Ձեզ են սպասում թեմատիկ համերգային ծրագիր և գինու հյուրասիրություն:
Հասցե՝ Հալաբյան 22/5 (ՍԱՍ Պլազա)
Տոմսերի արժեքը՝ 5000-8000 դրամ
Տանիքը սիրով սպասում է Ձեզ: