Summeet Gala
SUMMEET GALA. 4 ներկայացում՝ 1 տոմսով
SUMMEET ժամանակակից պարի միջազգային 5-րդ փառատոնը ներկայացնում է աշխարհի լավագույն բեմերում ելույթ ունեցող «Կաննոն Դանս» պարային թատրոնը (Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), պարուսույց Սուջոն Քիմին (Հարավային Կորեա, Իսրայել) և հայազգի տաղանդաշատ պարուսույց Լիլիթ Հակոբյանին (Գերմանիա)։
ՊԱՐԱԴՈՔՍՆԵՐ | ПАРАДОКСЫ
«Կաննոն Դանս» պարային թատրոն (Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան)
Պարուսույց՝ Սուջոն Քիմ (Հարավային Կորեա, Իսրայել)
Երաժշտական ձևավորումն ու զգեստները՝ Սուջոն Քիմ
Պարուսույցի օգնական՝ Գալինա Գրաչևա
Տևողությունը՝ 30 րոպե
18+
Սուջոն Քիմն ուսումնասիրում է կյանքի չորս պարադոքսները՝
• ազատության․ դու երբեք իրապես ազատ չես, քանզի փորձելով անտարբեր ձևանալ՝ թաքցնում ես քո իրական դեմքն անկարեկից դիմակի տակ;
• սիրո․ սերը և՛ եսակենտրոն է, և՛ ինքնազոհ, քանզի ձգտում է մոռանալ սեփական «ես»-ն ու տարալլուծվել մեկ «ուրիշում»;
• նախապաշարմունքների․ դրանցից պետք է ազատվել, փորձի՛ր այլ աչքով նայել Չայկովսկու «փոքրիկ կարապների պարը»;
• արվեստի․ արվեստագետի կյանքը և՛ անգին է, և՛ ցավագին, քանզի իրականում արվեստագետ չկա, կա միայն Արվե՜ստ։
ՀԱՆԳՍՏԱՎԱՅՐ | QUERENCIA
2020 թ-ի Mono Dance 9-րդ միջազգային փառատոնի գրան-պրի (Բուդապեշտ, Հունգարիա) և 2019 թ-ի Կորեայի պարաքննադատների «Լավագույն կատարող» մրցանակ Պարուսույց և կատարող՝ Սուջոմ Քիմ (Հարավային Կորեա, Իսրայել)
Տևողությունը՝ 25 րոպե
18+
«Querencia» իսպաներեն նշանակում է «հանգստավայր»։
Նախկինում այսպես էր կոչվում ցլամարտում որոշիչ մենամարտին նախորդող կարճատև դադարը։ Սակայն հիմա այս բառն ավելի կենցաղային իմաստ ունի և նշանակում է
«լիցքաթափվելու վայր», ուր առօրյայից հոգնած մարդը կարող է հանգիստ տալ մարմնին ու հոգուն։
ՍՊԱՆՎԱԾԸ | TUÉ
Պարուսույց՝ Մարկո Գյոկե (Գերմանիա)
Կատարող՝ Լիլիթ Հակոբյան (Հայաստան, Գերմանիա)
Երաժշտությունը՝ Barbara
Տևողությունը՝ 8 րոպե
18+
Կանացի այս սոլոյի համար հանրահայտ պարուսույց Մարկո Գյոկեի մուսան էր Մոնակոյի արքայադուստր Կարոլինան։ Մենապարը կառուցվում է երեք արտասովոր կնոջ շուրջ՝ արքայադստեր, ում նվիրված է կատարումը, երգչուհի Բարբարայի, ում երգերի ներքո է հյուսվում պարը, և բելգիացի պարուհի Բերնիս Կոպիտերսի, ում հետ աշխատելն է ոգևորել հեղինակին։ Այս շարքում Լիլիթ Հակոբյանը չորրորդն է՝ կանացի ոգին մարմնավորողը։
ԱՆԳԹՈՒԹՅՈՒՆ | БЕССЕРДЕЧНОСТЬ
«Սուտն իրականությունից ճշմարիտ ու գրավիչ է թվում, քանի որ ստախոսը մի մեծ առավելություն ունի. նա նախապես գիտի՝ ինչ են ուզում լսել մարդիկ»։ Հաննա Արենդտ
«Կաննոն Դանս» պարային թատրոն (Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան)
Պարուսույց՝ Լիլիթ Հակոբյան (Հայաստան, Գերմանիա)
Լուսային ձևավորումը՝ Օլեգ Ստրաշկին
Զգեստները՝ Լիլիթ Հակոբյան
Տևողությունը՝ 30 րոպե
18+
Բեմադրությունը սնվում է Հաննա Արենդտի փիլիսոփայությամբ։ Ի՞նչ է իրականությունը։ Ի՞նչ է սուտը։ Եվ ինչո՞ւ է շատ հաճախ սուտը ճշմարտությունից ավելի գրավիչ թվում։ Այս հարցերը հեղինակն ուղղում է ինքն իրեն և հանդիսատեսին։