French music night
Բոլոր ժամանակների լավագույն գործերը!!!
Հուլիսի 4-ին, ֆրանսիական երաժշտության սիրահարներին սպասում է անմոռանալի՜ երեկո. Յուրահատուկ համերգային ծրագիր բարձրակարգ երաժշտության սիրահարների համար` բարձրակարգ երաժիշտների կատարմամբ։
Ծրագրում` Շարլ Ազնավուրի, Էդիտ Պիաֆի, Միշել Լեգրանի, Ադամոյի հանրահայտ ստեղծագործությունները, ինչպես նաև բոլորի կողմից սիրված այլ ֆրանսիական աշխարհահռչակ ստեղծագործություններ։
Բաց մի՜ թողեք մի պահ, մտովի, հավերժ սիրո քաղաքում հայտնվելու Ձեր հնարավորությունը։ Վայելեք այս երեկոն գեղեցիկ մթնոլորտում և ջերմ մի վայրում, որտեղ միշտ սիրով սպասում են Ձեզ...
Տոմսերի արժեքը՝ 4000, 5000, 6000 ՀՀ դրամ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!!!
Ներքևի հարթակի ձախակողմյան հատվածից բեմը տեսանելի չէ։
Տոմսերը վաճառվում են բացառապես ըստ սեղաններին նշված քանակների:
Տեղեկացնում ենք, որ համերգին նախորդող 2 օրերի ընթացքում տոմսերի վերադարձ չի’ իրականացվում: Սպորտային համազգեստով մուտքն արգելվում է: Տղամարդկանց մուտքը շորտերով արգելվում է։
Կազմակերպիչ՝ Կամբիս ՍՊԸ