«Նոյի իջևան» մշակութային այգի
«Նոյի իջևան» այգին բնության և մշակույթի յուրօրինակ համադրություն է, որը գտնվում է ք. Էջմիածնում, Մայր Տաճարից 3-4 ր հեռավորության վրա,
Արարատ և Արագած սարերի միջև։
Այգում կվայելեք հազարամյակների պատմության ու մշակույթի կրող փոքր Հայաստանի դրախտային իրականությունը։
Այգին հնարավորություն է ընձեռում վայելելու հարուստ կենդանական և բուսական աշխարհը՝ տեսնելով աշխարհի տարբեր անկյուններից բերված շուրջ 85 ծառատեսակներ, ինչպես նաև հիասքանչ թռչուններ և կենդանիներ, որոնց հետ հաղորդակցումն ամբողջացնում է բնության հետ ներդաշնակ լինելու ցանկությունը։ Այս հեքիաթային տեսարանն ամբողջացնում են այգու տարբեր ծառուղիներում կառուցված ջրվեժները։
Այգում շրջայցը գիդի ուղեկցությամբ տևում է մոտ 30 րոպե: Այն հնարավորություն է տալիս ամբողջական պատկերացում կազմել մեր մշակութային այգու մասին, ծանոթանալ ստեղծման պատմությանն ու բացահայտել բոլոր «գաղտնի անկյունները»։
Այգու ռեստորանային հատվածում կվայելեք հայկական և եվրոպական խոհանոցների միահյուսումով հեղինակային և նրբահամ ուտեստներ՝ համեմված սիրով և հոգատարությամբ յուրաքանչյուր այցելուի նկատմամբ։
⸻
ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Մուտքավճար. երկ.-ուրբ. 4000 դրամ,
շբթ.-կրկ. 7000 դրամ։
Մինչև 6 տարեկան երեխաների համար մուտքն անվճար է։
Պարտադիր է կապ հաստատել «Նոյի իջևան» այգու հետ՝ հստակեցնելու համար մուտքի պայմանները և հաստատելու ձեր այցը։
Парк «Noah’s Harbor» — уникальное сочетание природы и культуры, расположенное в городе Эчмиадзин, всего в 3–4 минутах езды от Кафедрального собора, между горами Арарат и Арагац.
Здесь вы окунётесь в райскую атмосферу «маленькой Армении» — носительницы тысячелетней истории и культуры, с уважением к традициям и другим народам.
Парк предлагает возможность насладиться богатой флорой и фауной: здесь представлено около 85 видов деревьев, привезённых из разных уголков мира, а также обитают удивительные птицы и животные. Общение с ними помогает почувствовать гармонию с природой. Завершают эту сказочную картину водопады, расположенные на разных аллеях парка.
Экскурсия по парку длится около 30 минут — этого времени достаточно, чтобы получить полное представление о культурном парке, узнать историю его создания и открыть его «тайные уголки».
В ресторанной части сада вас ждут оригинальные и изысканные блюда, сочетающие армянскую и европейскую кухню, приготовленные с любовью и заботой о каждом госте.
⸻
УСЛОВИЯ ПОСЕЩЕНИЯ
• Вход в парк платный:
Понедельник – пятница: 4000 драм
Суббота – воскресенье: 7000 драм
• Дети до 6 лет — бесплатно