Հայ Մեծեր
Մինչև 5 տարեկան երեխայի մուտքը անվճար, 6-12 տարեկան կես գին
Ապրիլի 26-ին և Մայիսի 28-ին Լիվինգսթոնում կհնչեն հայկական երաժշտության բոլոր ժամանակների գոհարները՝ Առնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Աճեմյանի և Կոնստանտին Օրբելյանի տեղծագործություններից։
«Էլեգիա», «Իմ սիրո հասակ», «Սերը չի ծերանում»․․․ սիրված մեղեդիները կլցնեն երեկոն նրբությամբ, ջերմությամբ ու բարձր ճախրանքով։
Երեկոն կուղեկցվի բարձրաճաշակ կատարումներով, բարձր խոհանոցի ուտեստներով և բարձրակարգ սպասարկմամբ՝ ստեղծելով հիշարժան և նրբաճաշակ փորձառություն։
Երեկոյի սկիզբը՝ 20:00
Դրես կոդ՝ դասական, կոկտեյլային
Հյուրերի նվազագույն թիվը՝ 2
Մուտքավճարը 1 անձի համար՝ 10000 դրամ
Հասցե՝ Ծիծեռնակաբերդի զբոսայգի 1
* Երեկոյի ընթացքում ելույթ կունենա Երվանդ Երզնկյանի ղեկավարած Լիվինգսթոն ջազ նվագախումբը և սիրված մեներգիչներ։
** Խնդրում ենք նկատի ունենալ, որ նշված կատարումներից որոշները կարող են չհնչել՝ կախված երեկոյի ընթացքում ելույթ ունեցող մեներգիչներից։
Հասցե՝ Ծիծեռնակաբերդի զբոսայգի 1
Կազմակերպիչ՝ Հայր և որդի Երեմյաններ ՍՊԸ
