Կինոդիտման տուր
Այս տարվա ամենագեղեցիկ անակնկալը մեր սիրելի հյուրերին
Դիտում եք ֆիլմ բնության գրկում՝ բաց երկնքի տակ, խարույկի ներքո՝ հարմարավետ նստատեղեր, գինի, կրակի վրա պատրաստված լեռնային խոտաբույսերով թեյ ու ծխաբույր խորտիկներով երեկո:
Տուրի մեկնարկը հուլիսի 18-ի երեկոյան 17.00-ին Հանրապետության հրապարակի, շատրվանների մոտից վերադարձը` 23:30
- Կշարժվենք Հաղարծին գյուղ, ապա ամենագնաց մեքենաներով կտեղափոխվեք Դիմաց և Ապակեքար լեռների ստորոտ։
- Լինելով երկնքին մոտ, լեռների գրկում, կդիտենք ֆիլմ խարույկի շուրջ, Հին Արենի գինու համտեսով (1 շիշ գինին` 2 հյուրի համար), խարույկի վրա եփված լեռնային թեյով ու խորտիկներով
- Հանգստացնող և ռոմանտիկ մթնոլորտում կվայելեք հարմարավետ կինոդիտումը, աստղազարդ երկնքի տակ
Տուրի արժեքը՝ 25.000 դր, որն իր մեջ ներառում է՝
● բարձրակարգ միկրոավտոբուսով Երևանից տեղափոխումը Հաղարծին գյուղ
● ամենագնացներով տեղափոխումը կինոդիտման վայր
● կինոդիտումը
● հյուրասիրությունը
● ուղեկցորդի արժեքը
Տեղեր սահմանափակ են
Կազմակերպիչ ՝ Մերի Բարսեղյան ԱՁ
