Տիկնիկային
Ցանկությունների գործարան - Bebook շարժական թատրոն
ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ
տիկնիկային ինտերակտիվ ներկայացում
Իսկ ովքե՞ր են կառավարում ձեր ցանկությունները. սա պարզելու համար անպայման պետք է մասնակցել ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ տիկնիկային ինտերակտիվ ներկայացմանը, որի ընթացքում բազմաթիվ անակնկալ բացահայտումներ են ձեզ սպասում։
Մեր թատրոն֊ավտոբուսը ձեզ կտեղափոխի մի կախարդական աշխարհ, որի բնակիչները կդառնան ձեր լավագույն ընկերը։
Ներկայացումը նախատեսված է 3-9 տարեկան երեխաների համար։
Տոմսերի արժեքը՝ 4000 դրամ /մուտքը տոմսով է նաև ծնողների համար/։
Տևողությունը՝ 30 րոպե։
Հասցե՝ ԲԵԲՈՒԿ ՇԱՐԺԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ / Անգլիական այգի/։
Արժեքում ներառված է նաև համեղ հյուրասիրություն։
