«Մայրիկ, ես քեզ սիրում եմ / Հայրիկ, դու խենթ ես»
Դերասաններ ՝ Ռոզի Ավետիսովա Լևոն Զաքարյան
ԹԱՏՐՈՆ ՏԱՆԻՔՈՒՄ
«Մայրիկ, ես քեզ սիրում եմ / Հայրիկ, դու խենթ ես»
Ըստ Վիլյամ Սարոյանի
«Ո՞վ ասաց, որ ընտանիքը չի կարող լինել մի քիչ խենթ ու զվարճալի?»
Մեր պատմությունը՝ փոքրիկ տղայի աչքերով, ցույց է տալիս, որ մայրիկը քնքուշ է, հայրիկը՝ մի փոքր խենթ, իսկ կյանքը՝ լի անակնկալներով։
Մայրիկը սովորեցնում է՝ սիրել, դիմանալ ու ուժեղ լինել, նույնիսկ երբ հոգնած ես։
Հայրիկը՝ երազող ու ազատամիտ, կարող է գիշերվա կեսին ասել մի բան, որը կփոխի ամբողջ մտածելակերպդ։
Տղան փորձում է հասկանալ՝
Ինչո՞ւ մայրը միշտ ժպտում է, նույնիսկ հոգնած,
Ինչո՞ւ հայրը երբեմն անհասկանալի բաներ է անում, բայց նրա աչքերում կա մի բան, որ ուրիշ ոչ մեկի մոտ չկա։
Ներկայացումը հյուսված է հիշողությունների, տատանվող զգացմունքների և ընտանեկան փոքր, բայց որոշիչ պահերի շուրջ։ Երբեմն հումորային, երբեմն՝ դառը, բայց միշտ՝ մարդկային։
Սա պատմություն է մեծ սրտերի մասին:
Մայրիկի, որին հաճախ մոռանում ենք գրկել
Հայրիկի, ում խենթությունը երբեմն մեր ազատությունն է
Եվ երեխայի, ով փորձում է հասկանալ մեծերին՝ երբեմն նրանց փոխարեն մեծանալով
Ներկայացումից առաջ Ձեզ սպասում է ջերմ մթնոլորտ՝
Գինու հյուրասիրությամբ
թեմատիկ համերգային ծրագիր
Դերերում ՝
Ռոզի Ավետիսովա
Լևոն Զաքարյան
Էդուարդ Մալյան
Ռայա Հովհաննիսյան
Մարի Գրիգորյան
Արամ Կոստանյան
Բեմադրիչ՝
Մհեր Զաքարյան
Հասցե՝ Հալաբյան 22/5 (ՍԱՍ Պլազա)
Տոմսերի արժեքը՝ 5000-8000 դրամ
ԹԱՏՐՈՆ ՏԱՆԻՔՈՒՄ սիրով սպասում է Ձեզ
Կազմակերպիչ՝ Թատրոն տանիքում
