«Քաղաքային էսքիզներ» / “Urban Sketches”
Սեպտեմբերի 14-ին Հայաստանի պետական ջազ նվագախումբը կբացի իր նոր համերգային շրջանը “Urban Sketches”՝ «Քաղաքային էսքիզներ» ծրագրով՝ ներկայացնելով հայկական ժամանակակից երաժշտական հնչողությունը։
Այս նոր և պրեմիերաներով հագեցած ծրագրում կհնչեն Հայաստանի առաջատար երաժիշտների ստեղծագործություններ՝ գրված ժամանակակից երաժշտական լեզվով ու արտահայտչականությամբ։
Երիտասարդական ու դրայվային, քնարական ու խոհական՝ այս հնչողությունն իր բոլոր գույներով՝ Հայաստանի պետական ջազ նվագախմբի փայլուն կազմի կատարմամբ։
Կլինեն հատուկ հյուրեր, անակնկալներ և թարմ ու որակյալ երաժշտություն։
Ժամանակակից հայկական ջազին ծանոթանալու և երաժշտական մշակույթին մոտ գտնվելու ձեր լավագույն հնարավորություններից մեկը՝ սեպտեմբերի 14-ին, ժամը 20:00-ին, Բաղրամյան 17 հասցեով։
Տոմսերի արժեքը՝ 3000 և 5000 դրամ:
