Artur Satyan Quintet
Հայաստանի պետական ջազ նվագախումբը սեպտեմբերի 24-ին սիրով հրավիրում է բոլոր բարձրաճաշակ երաժշտության սիրահարներին լիբանանաբնակ ճանաչված հայ դաշնակահար և կոմպոզիտոր Արթուր Սաթյանի ջազ կվինտետի համերգին։ Երաժշտական մի երեկո, որտեղ ջազը միահյուսվում է նորարարական հնչողություններին։
Ծրագրում կհնչեն Արթուր Սաթյանի ինքնատիպ ստեղծագործություններից և յուրօրինակ գործիքավորումներ՝ համադրելով ջազի նրբագեղությունը, հարավամերիկյան երաժշտության կրքոտությունը և ֆանկի անկասելի ռիթմը։
Կվինտետում հանդես են գալիս՝ Արթուր Սաթյան (դաշնամուր), Դավիթ Մելքոնյան (սաքսոֆոն), Դանիել Մելքոնյան (շեփոր), Էդգար Ավետիսյան (բաս), Արման Մնացականյան (հարվածայիններ)։
Ձեզ սպասվում է կենդանի, ստեղծագործական ու ոգեշնչող համերգ՝ լի նոր գույներով և բարձրակարգ երաժշտությամբ։
Սեպտեմբերի 24, ժամը 20:00
Հասցեն՝ Բաղրամյան 17
The State Jazz Orchestra of Armenia warmly invites all lovers of refined music to the concert of the well-known, Lebanon-based Armenian pianist and composer Arthur Satyan and his Jazz Quintet on September 24. An evening where jazz intertwines with innovative soundscapes.
The program will feature Arthur Satyan’s original compositions and unique arrangements, blending the sophistication of jazz, the passionate spirit of South American music, and the unstoppable pulse of funk.
The quintet features Arthur Satyan (piano), David Melkonyan (saxophone), Daniel Melkonyan (trumpet), Edgar Avetisyan (bass), and Arman Mnatsakanyan (drums).
Expect a vibrant, creative, and inspiring concert—full of fresh colors and world-class musicianship.
