«Ձայնախաղ». Նաիրա Դիվանյան-60
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հոկտեմբերի 10- ին`ժամը 19:00-ին, Կամերային երաժշտության ազգային կենտրոնը
հրավիրում է կոմպոզիտոր, հեռուստատեսային և ռադիո երաժշտական նախագծերի հեղինակ, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ Նաիրա Դիվանյանյանի 60-ամյա հոբելյանին նվիրված ստեղծագործական երեկոյին: «Ձայնախաղ» խորագրով երեկոյի ընթացքում կհնչեն հեղինակի տարբեր տարիներին, տարբեր ժանրերում գրած ստեղծագործություններ:
Համերգին հանդես կգան`
- Երևանի պետական կամերային երգչախումբը(Գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան)
- Ջազ Տրիոն՝ Կարեն Գրիգորյան, Միխայիլ Ֆոմինիխ, Գևորգ Հարությունյան կազմով,
- Առնո Բաբաջանյան քոլեջի երգչախումբը` Մամիկոն Անդրեասյան ղեկավարությամբ,
- Դանիելյան Ֆոլքբենդը՝ Մարինե Մաղաքյան, Տաթև Մաիլյան, Աննա Հովհաննիսյան, Լիլիթ Պերիխանյան, Սահակ Յանթուրյան կազմով,
- Նարինե Ղուկասյանը, Լուսինե Կչոզյանը, Անի Մարտիրոսյանը, Լիլիթ Ազատյանը, Քնարիկ Բաբաջանյանը, Քերոբ Հովելյանը, Նինա Մարգարյանը, Ռուբեն Դավթյանը։
Ծրագրում՝
- «Գիշերը»
- «Քամին» (պրեմիերա)
- «Աշունը»
- «Ձայնախաղ» (պրեմիերա)
- «Մշուշոտ» բալլադ սաքսոֆոնի և ջազ տրիոյի համար
- «Գիշերվա հետ» խոսք՝ Լևոն Բլբուլյանի
- «Պիես ֆլեյտայի և դաշնամուրի համար»
- «Աշնան տերևի հասցեն» խոսք՝ Մերուժան Տեր-Գուլանյանի
- «Արևի շողից» (նոր գործիքավորում, պրեմիերա )
Տոմսերի արժեքը՝ 2000-4000 դրամ
