Համերգ
Աշնանային հանդիպում
Հարգելի՜ հայրենակիցներ և մայրաքաղաքի հյուրեր, Սիրով հրավիրում ենք Ձեզ ներկա լինելու «Արցախ» ջազ նվագախմբի յուրօրինակ համերգին՝ «Աշնանային հանդիպում» խորագրով։ Նվագախումբը, Տիգրան Լալայանի ղեկավարությամբ, ներկայանալու է նոր և թարմացված ծրագրով, որը կպարգևի անմոռանալի աշնանային ջազային մթնոլորտ։ Ծրագիրը ներառում է ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան ջազային ստեղծագործություններ` նոր մեկնաբանությամբ և կենդանի կատարմամբ։
Համերգը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին, ժամը 19:00-ին։ Հասցե` Մարշալ Բաղրամյանի պողոտա 17, Հայաստանի ճարտարապետների միության դահլիճ։ "Արցախ" ջազ նվագախումբը գործում է ԴԻԱԼՈԳ հասարակական կազմակերպության աջակցությամբ։
Տոմսի արժեք ՝6000, 5000 դրամ
