Ուրախության Բանալի
Այս ներկայացումը բոլոր նրանց համար է, ում մեջ դեռ ապրում է իրենց կյանքի
գեղեցիկ հեքիաթը: Երեխաները կյանքի ուրախությունն են եւ տխրում են, երբ
տեսնում են իրենց հարազատների մտահոգությունը: Հեքիաթի հերոսուհին,գրքի
հետ անփույթ վերաբերմունքի արդյունքում, պատռում է գիրքը, հետո
գիտակցելով իր արածը, գրքի էջերը փորձում է սոսնձել: Բայց կարդալ չիմանալով
էջերը ոչ ճիշտ է կպցնում,որի պատճառով հեքիաթները խառնվում են իրար եւ
քնից առաջ պապիկը չի կարողանում հեքիաթ կարդալ: Պապիկը տխրում է, ինչը
փոքրիկին վշտացնում է եւ այդ խառնված հեքիաթներով անցնելով փոքրիկը
փորձում է գտնել պապիկի ուրախությունը: Նրան օգնում է գլխարկագործը, ով
գալիսէ օգնության: Արդյունքում փոքրիկը հասկանում է, որ պապիկի
ուրախությունը ինքն է իր գեղեցիկ արարքներով: Եւ դա հասկանալուց հետո
աղջիկը ափսոսում է, որ մեծերը կորցնելով իրենց հոգու հեքիաթը սկսել են ավելի
շատ տխրել, քան ուրախանալ:
Տոմսերի արժեքը ՝ 1500-3000 դրամ
