ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ․ ԼՈՒՅՍԸ, ԳՈՒՅՆԸ ԵՎ ԳՐԵԼՈՒ ԹՌԻՉՔԸ
ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ․ ԼՈՒՅՍԸ, ԳՈՒՅՆԸ ԵՎ ԳՐԵԼՈՒ ԹՌԻՉՔԸ
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 18:30-ին, «Սարոյանական գույներ․ բառերից անդին» ցուցահանդեսի շրջանակում, ԳԱԹ-ը սիրով հրավիրում է դասախոսություն-շրջայցի՝ Վիլյամ Սարոյանի նկարչական գործերի և գրական ստեղծագործությունների հարաբերության շուրջ։ Միջոցառումը կվարի գրականագետ, արվեստագետ, դոկտոր Հակոբ Փափազյանը:
Դասախոսություն-շրջայցի ընթացքում կքննարկվեն հետևյալ թեմաները.
▪️ ինչպե՞ս է Սարոյանը սկսել զբաղվել նկարչությամբ,
▪️ նկարչական ո՞ր շարժումների ազդեցությունն են կրում նրա աշխատանքները,
▪️ ինչպե՞ս են նրա նկարազարդումները տպագրվել իր իսկ գրքերում,
▪️ ինչպե՞ս է ստեղծել արվեստի ինստալյացիաներ՝ նախքան այդ տերմինի տարածումը,
▪️ ինչպե՞ս է այցելել նկարիչների արվեստանոցներ և ցուցահանդեսներ ու դրանց անդրադարձել արվեստի մասին իր հոդվածներում,
▪️ ի՞նչ տեղ են զբաղեցնում Սարոյանի նկարչական աշխատանքներն արվեստի պատմության մեջ։
Դոկտոր Հակոբ Փափազյանը ծնվել է Բեյրութում, 1977թ․ տեղափոխվել է Փարիզ: Ստացել է դոկտորի կոչում Սորբոնի համալսարանում՝ «Վիլյամ Սարոյանը գրողի ինքնության որոնումներում. կարճ պատմվածքների ընթերցում» ատենախոսությամբ:
Գրական հետազոտություններին զուգահեռ՝ դոկտոր Փափազյանը զբաղվում է նաև արվեստով։ Նրա աբստրակտ նկարները ցուցադրվել են Փարիզի տարբեր վայրերում։ Ստեղծել է բազմաթիվ քանդակներ՝ օգտագործելով թափոններ և վերամշակված իրեր։ Դոկտոր Փափազյանի նոր հրատարակված «Գրելու թռիչքը. Վիլյամ Սարոյան» գրքի տասներկու գլուխներից յուրաքանչյուրը նկարազարդված է իր ստեղծագործություններով։
Մուտքը՝ «Սարոյանական գույներ. բառերից անդին» ցուցադրության տոմսով:
Գրականության և արվեստի թանգարան
Երևան, Արամի 1
Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ
Կազմակերպիչ՝ Գրականության և արվեստի թանգարան
