Բաբելոն Շոու (ժամանում)
ԲԱԲԵԼՈՆ ՇՈՈւ (ժամանում) մաս 1
Կոլաժ - ներկայացում բաղկացած 6 հատվածից
Ներկայացումը ուղեկցվում է կենդանի երաժշտությամբ
Բաբելոն շոուն խոսում է այն մասին ,որ աշխարհի ստեղծումից մինչև այսօր , Կայենից և Աբելից մինչև Մոցարտ և Սալիերի մարդը չի համակերպվում իր ճակատագրի հետ և ձգտում է արդարություն հաստատել երկրի վրա հաճախ դեմ գնալով երկնքի (Աստծո) որոշումներին:
Ներկայացումը սկսվում է Սուրբ Գրիգոր Նարեկացու Մատյան ողբերգության աղոթագրքի առաջին հատվածով: Սա նման է մի ծիսակատարության ,որից հետո իրար հաջորդելով և կապվելով ներկայացվում են մյուս հատվածները :
Կայենի և Աբելի պատմությունը զուգահեռ է տարվում (Ա.Ս.Պուշկինի ) Մոցարտ և Սալիերի պատմության հետ ,երկու դեպքում էլ գնահատված չլինելու զգացումը ծնում է նախանձ ,նույնիսկ հարազատ եղբոր նկատմամբ և դա էլ ծնում է ավելի մեծ մեղք` սպանություն ,եղբայրասպանություն:
Կայենի և Աբելի պատմությունը սիմվոլ է նաև տարբեր ժողովուրդների հավերժական պատերազմների և հավերժական եղբայրասպանության :
Տոմսերի արժեքը՝ 3,000 - 4,000 դրամ:
Ներկայացման հեղինակ՝ Հարություն Հովհաննիսյան
Դերակատարներ՝ Անդրանիկ Միքայելյան, Հարություն Հովհաննիսյան
Կենդանի երաժշտություն՝ VANAKAN
Հագուստի ձևավորում՝ @ashi_muradian
Հովանավոր @karaswines
Կազմակերպիչ՝ Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն ՀՈԱԿ․
