Կարմա / Հրազդանի Կամերային թատրոն
«Կարմա»
«Շունչ» Թատրոնի նոր հոգեբանական դրաման ստիպելու է Ձեզ մտածել ձեր քայլերի, ձեր ընտրությունների և դրանց հետևանքների մասին։
Երեք կյանք… Երեք ճակատագիր… Երեք ճանապարհ, որոնք բախվում են նույն խաչմերուկում։
Կյանքում ամեն ինչ վերադառնում է, և ամեն ինչ ունի իր վերադարձի ճիշտ ժամը։ Դա է Կարմայի անխուսափելի օրենքը։
«Կարմա»-ն պատմություն է երեք տղամարդկանց մասին, որոնք հայտնվում են մութ իրականության կիզակետում, որտեղ ճշմարտությունն ու խաբեությունը խառնվում են իրար։
Որոշումներ, պայքար և զղջում։ Իսկ ի՞նչ կլինի, երբ ժամը գա պատասխան տալու,
Բաց մի՛ թողեք այս բացառիկ հնարավորությունը՝ հենց առաջին օրը զգալու ներկայացման ամբողջ ուժն ու լարվածությունը
Դերերում
Սամվել Դանիելյան
Սեյրան Մովսիսյան
Սաշա Սուքիասյան
Պիեսի հեղինակ Էդգար Կոստանդյան
Ռեժիսոր Շուշան Ղազարյան
Կոմպոզիտոր Վահե Գրիգորյան
Սաունդթրեք Mysticus
Բեմանկարիչ Տիգրան Հարությունյան
Տնօրեն Սամվել Դանիելյան
Պրոդյուսեր Սեյրան Մովսիսյան
Հրազդանի Կամերային Թատրոն
Նոյեմբերի 6 ժամը 19։00
Տոմսերի արժեքը՝ 2000, 3000 դրամ։
