Քննություն N 17
<<Քննություն N 17>> կատակերգական ներկայացում է դպրոցական կյանքի մութ անկյունների մասին, այս պատմությունը ոչ մեկին անտարբեր չի թողնի,քանզի ինչ-որ կատարվում է դպրոցում ,պատմում է աշակերտների և ուսուցիչների լարված հարաբերությունների մասին։ Սակայն ներկայացման ընթացքը կտրուկ փոխվում է երբ տնօրենը անսպասելի կորցնում է հիշողությունը։ Այս պատմությունը բոլորի մասին է, կերպարները ապրում են իրենց կյանքի մի փուլ,որը անտարբեր չի թողնի հանդիսատեսին,և տալիս է այնպիսի հարցի պատասխաններ որոնք հուզում են պատանեկան տարիքում գտնվող երեխաներին, իրենց ծնողներին և ուսուցիչներին։ 1 ժամ 30 ր տևողությամբ ներկայացումը համեմված է հումորային ինչպես նաև ուսուցողական դրվագներով ։ Հինգ տարբեր կերպար՝ամեն մեկը պատրաստ անսպասելիին,իր նպատակին հասնելու համար։ Ս՝եր,կռիվ,ատելություն,շողոքորթություն,հումոր և այս ամենի կիզակետում հիշողությունը կորցրած տնօրեն՝ով կանգնած է պաշտոնը կորցնելու վտանգի առաջ։ Ներկայացումը բարձրացնում է տվյալ տարիքում ձեռք բերվող վատ սովորությունների և դրանց հետևանքների մասին կարևորագույն հարցը։
Նոյեմբերի 20 ժամը 18:30 Աշտարակի Դրամատիկական Թատրոն
Տոմսի արժեք 1500 դրամ
Կազմակերպիչ՝ Մարգարիտա Հունանյան Ա/Ձ
