Ամեն ինչ անցնում է
«Թատրոն 8» Պրեմիերա
«Ամեն ինչ անցնում է»
Երկար տարիներ անց նրանք կրկին հանդիպեցին։ Ինչպե՞ս ապրեցին իրենց կյանքը։ Ի՞նչ պատահեց նրանց երազանքներին, ընկերությանը, նրանց սիրուն ու խղճին։ Առջևում՝ անխուսափելի ծերության և միայնության տարիներն են, բայց այնուամենայնիվ խոսքը մահվան մասին չէ, այլ՝ ծննդյան և այն մասին, թե ինչպես ապրել կյանքդ։
Մենք սկսեցինք այս պիեսը ստեղծել՝ ինքներս մեզ բազմաթիվ հարցեր տալով։ Հանդիսատեսը կտա պատասխանները։
Սա մի ներկայացում է, որը իր մեջ կրում է կյանքի պարզ փիլիսոփայություն, որը հաճախ լուռ ու աննկատ անցնում է մեր կողքով։
Ինչի՞ մասին է ներկայացումը՝ մեկ բառով՝ կյանքի։
Բեմադրիչ՝ Վլադիմիր Տառասյանց
Դերերում՝ Զառա Հակոբյան, Մխիթար Ավետիսյան
Նկարիչ՝ Անահիտ Վարդանյան
Գրաֆիկ դիզայներ՝Ռեբեկա Խաչիկյան
Լուսանկարիչ՝ Արամ Աժդահարյան
5 փետրվար / 19։30
Վայրը ՝ Տիկնիկային թատրոն
Տոմսի արժեք՝ 3000-6000դր
Ներկայացման կազմակերպիչ ՝ Թատրոն 8 թատերախումբ ստեղծագործական ՀԿ
