Խլվլիկ Փուշը. Ամանորի իրական խորհուրդը
ՄԵԾ ՊՐԵՄԻԵ՜ՐԱ
«Խլվլիկ Փուշը. Ամանորի իրական խորհուրդը»
Ստվերային ներկայացում և ինտերակտիվ ծրագիր:
Խլվլիկ Փուշը Կաղանդ Պապի 12 օգնականներից մեկն է։
Իսկ թե ինչպես պատահեց, որ նա մի զգայուն տղայից վերածվեց Խլվլիկ
Փշի, կիմանաք ներկայացման ընթացքում։
Պատմությունը ինքնաբացահայտման ճանապարհի, հայկական ավանդական Ամանորի, նրա իսկական խորհուրդի ու հրաշքների մասին է։
Մեր ծրագրում՝
-Շրջայց նկարչուհի Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարանում՝ գիդի ուղեկցությամբ
-Զրույց ստվերախաղքի մասին
-Ստվերային ներկայացման դիտում
-Թեմատիկ խաղ
-Ստվերախաղքի տիկնիկների պատրաստման վարպետաց դաս և փորձարկում կուլիսներում
Վարպետաց դասի ընթացքում պատրաստված ստվերախաղքի փայտե շարժական տիկնիկները երեխաները տանում են իրենց հետ։
Տևողությունը՝ 90 րոպե
Տարիքը՝ 6+
Տոմսի արժեքը՝ 5000 դր
Վայրը՝ Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարան (հասցե՝ Մուրացան 79)
Կազմակերպիչ՝ ԷՆԿԻ ստվերների շարժական թատրոն
