Կոմիտաս՝ երաժիշտ և բանաստեղծ
Դեկտեմբերի 9-ին` ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային
երաժշտության տանը տեղի կունենա «Կոմիտաս՝ երաժիշտ և բանաստեղծ»
խորագրով Երևանի պետական կամերային երգչախմբի համերգը։
Երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա
Ոսկանյան։
Մենակատար՝ երգիչ, կոմպոզիտոր Վահան Արծրունի
Համերգին կմասնակցի KV ART անսամբլը՝ Նարեկ Ավագյան (ֆլեյտա),
Նարեկ Սահակյան (1 ջութակ), Իվետա Կոռկինա (2 ջութակ), Հայկ Տեր-
Հովհաննիսյան (ալտ), Վահե Դանիյելյան (թավջութակ), Եվա Գևորգյան
(կոնտրաբաս)։
Համերգային պաստառի հիմքում Վալենտին Պոդպոմոգովի «Կոմիտաս»
գեղանկարն է։
Ծրագրում՝
«Կոմիտաս. Տասը Հայտնություն» երգաշար Կոմիտասի
բանաստեղծությունների հիման վրա։ Երաժշտությունը` Վահան
Արծրունի։
Կոմիտաս. Խմբերգեր
Տոմսերի արժեքը՝ 2000 - 5000 դրամ
ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է:
Կազմակերպիչ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն ՊՈԱԿ
