The art of violin playing | Gala concert
Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ լույս է տեսել Կարլ Ֆլեշի ջութակի ամենահայտնի և պահանջված մեթոդական ձեռնարկներից մեկի՝ «Ջութակ նվագելու արվեստը» գրքի հայերեն թարգմանությունը։
Կարլ Ֆլեշի «Ջութակ նվագելու արվեստը» գրքի նոր հրատարակությունը համախմբագրել են Մաքսիմիլիան Սիմոնը և Նադին Կոնտինին։ Գրքի հայերեն տարբերակը հրատարակվել է Բեռլինի Ries & Erler հրատարակչության հետ կնքված արտոնագրված պայմանագրի համաձայն։
Նախագիծը նախաձեռնվել և իրականացվել է Primavera բարեգործական հիմնադրամի կողմից՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) հետ համատեղ` «Ամարյան» բարեգործական հիմնադրամի, Apricot Capital-ի և Balchug Capital-ի գործուն աջակցությամբ։
Գրքի շնորհանդեսին հաջորդող «Ջութակ նվագելու արվեստը» խորագիրը կրող համերգը տեղի կունենա դեկտեմբերի 24-ին, ժամը 19:00-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում:
Համերգին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան հայ և միջազգային ճանաչում ունեցող ջութակահարներ՝ Մաքսիմիլիան Սիմոնը և Արամ Բադալյանը՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։
Երեկոյի ծրագրում ընդգրկված են Գլինկայի՝ «Ռուսլան և Լյուդմիլա» օպերայի նախերգանքը, Կորնգոլդի Ջութակի կոնցերտը և Բրուխի թիվ 1 Ջութակի կոնցերտը:
Տոմսերի արժեքը՝ 3000-15000 դրամ։
--------------
For the first time in Armenian history, the complete edition of one of the most influential violin methods, Carl Flesch’s iconic book, has been published in Armenian translation.
The new edition of Carl Flesch's "The Art of Violin Playing" is co-edited by Maximilian Simon and Nadine Contini. The Armenian edition is published under the licensing agreement with Berlin publisher Ries & Erler.
The project is initiated and organized by Primavera Charitable Foundation in partnership with The Armenian National Philharmonic Orchestra (Artistic Director and Principal Conductor Eduard Topchjan) and with the generous support of the Amaryan Charitable Foundation, Apricot Capital and Balchug Capital.
To celebrate its presentation, a concert “The Art of Violin Playing” will showcase the mastery of Armenian and international performers – Maximilian Simon and Aram Badalyan, with the Armenian National Philharmonic Orchestra under the baton of Maestro Eduard Topchjan.
The evening program will feature Glinka’s “Ruslan & Lyudmila” Overture, Korngold’s Violin Concerto and Bruch’s Violin Concerto No.1.
«Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ » ՊՈԱԿ
