«Հայ վիրտուոզներ» միջազգային ակադեմիա․ բացման համերգ
Սիրելի՛ երևանցիներ և մայրաքաղաքի հյուրեր,
Մարտի 26-ին` ժամը 19:00-ին, Երևանի քաղաքապետարանը սիրով հրավիրում է ձեզ ներկա գտնվելու «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կողմից իրականացվող «Հայ վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնի բացման հանդիսավոր համերգին, որը կկայանա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Բացման համերգին ելույթ կունենա Երևանի երիտասարդական նվագախումբը։
Ծրագրում՝
-- Արամ Խաչատրյան` «Դիմակահանդես» սյուիտ- Ջորջ Գերշվին` «Ռապսոդիա բլյուզի ոճով»Բենջամեն Բրիտտեն` «Երիտասարդ անձի ուղեցույց նվագախմբի համար»
(Վարիացիաներ և ֆուգա Հենրի Փարսելի թեմայով, op. 34)
Մենակատար՝ Միշել Լեթիեկ (կլարնետ, Ֆրանսիա)
Դիրիժոր՝ Փիթեր Սթարկ (Միացյալ Թագավորություն)
Միացե՛ք մեզ այս կարևոր և ոգեշնչող երաժշտական իրադարձությանը։
Տոմսերի արժեքը՝ 1,000 – 5,000 դրամ։
Կազմակերպիչ՝ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամ
