Կախարդական ամանորյա համերգ
Կախարդական ամանորյա համերգ Ուլիխանյան ջազ ակումբում
Դեկտեմբերի 27
Ուլիխանյան Ջազ ակումբ
Կախարդական ամանորյա համերգ Ուլիխանյան ջազ ակումբում
Հրավիրում ենք ձեզ Կախարդական համերգի Միքայել Ոսկանյան և ընկերներ
խմբի (MVF Band) հետ՝ հատուկ նախատոնական ամանորյա ծրագրով:
Երեխաներն այս համերգին պարզապես հանդիսատես չեն լինելու, այլ
անմիջական և ակտիվ մասնակից: Նրանք սովորելու են նոր երգեր, ծանոթանալու
են երաժշտական գործիքներին ու բացահայտելու, թե ինչպես է տարբեր ձայների
ներդաշնակ համադրությամբ ձևավորվում նրբաճաշակ ու սրտաթով մեղեդի:
Կարճ ասած՝ երեխաներն ականատես են լինելու երաժշտական կախարդանքի
ստեղծմանը, որը կոգևորի իրենց բացահայտել իրենց իսկ ստեղծագործական
ներուժը:
Կախարդական համերգը ոչ միայն երաժշտությամբ հետաքրքրված երեխաների
համար է, այլև մեծահասակների՝ տարին դրական նոտայով ամփոփելու և
հաջողակ տարվա տոնական մեկնարկ տալու համար:
Համերգը կազմակերպում է Օբերտոն երաժշտական ընկերությունը:
MVF Band խմբի մասին՝
MVF Band-ը Հայաստանի առաջատար ալտերնատիվ ջազ և էթնո-ֆյուժն խմբերից
է, որ միավորում է ջազը, հայկական մեղեդիները, երբեմն նաև հայկական
ժողովրդական երաժշտությունը՝ ստեղծելով յուրահատուկ, ընդգծված նոր
հնչողություն:
Խումբը հիմնադրվել է 2011 թվականին՝ հայտնի թառահար, կոմպոզիտոր և երգիչ
Միքայել Ոսկանյանի կողմից։ Խմբի կազմում են Հայաստանի առաջատար
երաժիշտները.
Միքայել Ոսկանյան՝ թառ,
Դավիթ Մելքոնյան՝ սաքսոֆոն,
Արման Պեշտմալջյան՝ ստեղնաշարային գործիքներ,
Գուրգեն Էբեջյան՝ բաս,
Գրիգոր Դավթյան՝ հարվածային գործիքներ։
MVF Band-ը ելույթ է ունեցել ավելի քան 20 երկրի տարբեր հեղինակավոր
համերգասրահներում, ինչպիսիք են Royce Hall-ը և Kennedy Center-ը, ինչպես նաև մասնակցել են հայտնի փառատոնների, ինչպիսիք են Midem-ը և Smithsonian
Folklife Festival-ը։
Կազմակերպիչ՝ Օբերտոն ՍՊԸ
