Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարան
Տոմսերը գնելուց հետո խնդրում ենք կապվել մեզ հետ՝ 060-276-000, քանի որ գնված տոմսերով կարող եք գնալ Ձեր նախընտրած օրը՝ նախնական հաստատմամբ
Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարան
Երևան
Սիլվա Կապուտիկյանի բնակարանը, որն այժմ գործում է որպես թանգարան, մայրաքաղաք Երևանի գրական-մշակութային կենտրոններից է։ Բանաստեղծուհու կտակի համաձայն տունն այսօր շարունակում է ապրել իր կենդանության օրոք ձևավորված ավանդույթներով՝ գրական ընթերցումներ, երաժշտական երեկոներ, թեյախմություն Վանի ինքնաեռի շուրջ, ջերմ ու մշակութային միջավայր։
Թանգարանն առաջարկում է կրթական ծրագրեր, գրական ու մշակութային միջոցառումներ։
Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանը Գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ է։
Տոմսերի արժեքը՝ 2000 դրամ (հայերեն)
Թանգարանը բաց է
Երեքշաբթի-շաբաթ՝ 11:00-17:00
Կիրակի՝ 11:00-16:00
Երկուշաբթի ՝ հանգստյան օր
Կազմակերպիչ՝ Գրականության և արվեստի թանգարան
