Քարը
14+
«Քարը»
Նվիրվում է Երվանդ Քոչարի 125-ամյակին
Դերերում՝
Անդրանիկ Միքայելյան
Մանվել Սարգսյան
Հարություն Հովհաննիսյան
Նարեկ Ալեքսանյան
Միլենա Ղազարյան
Մարիա Սեյրանյան
Երվանդ Քոչարի ստեղծագործությունները ասես մի ճամփորդություն են դեպի Հայոց պատմություն և սիրո խոստովանություն իր երկրին: «Քարը» ներկայացումը միավորում է քանդակագործությունը, շարժումը և խոսքը՝ բացահայտելով Քոչարի ներքին պայքարը ավանդույթի ու փորձարարության, ճնշման ու ինքնաարտահայտման, հայրենիքի և օտարության:
Ներկայացումը կարծես խճանկար է, ուր քարը և՛ Հայաստանն է, և՛ ճակատագիրը:
Բեմադրությունը՝ Անդրանիկ Միքայելյանի
Երաժշտական ձևավորումը՝ Սևադա Համբարչյանի
Ժանր՝ խճանկար
Տևողություն՝ 60 րոպե
Տարիք՝ 14+
Տոմսերի արժեքը՝ 3000-7000 դրամ:
Կազմակերպիչ՝ «Սոս Սարգսյանի Անվան Համազգային Թատրոն» ՊՈԱԿ
