Պենելոպե, օ՜, Պենելոպե
Սիմոն Աբգարյան
«Պենելոպե, օ՜, Պենելոպե»
Դերերում՝
Նարինե Գրիգորյան
Վարշամ Գևորգյան
Նարեկ Բաղդասարյան
Ալլա Սահակյան
Տաթև Հովակիմյան
Անդրանիկ Միքայելյան
Միլենա Ղազարյան
Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնի, ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Ա. Պ. Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնի համատեղ նախագիծ
Հունական դիցաբանության և համաշխարհային մշակույթի մեջ Պենելոպե անունը կապվում է ուժեղ կնոջ և հավատարմության գաղափարի հետ։ Սիմոն Աբգարյանի «Պենելոպե, օ՜, Պենելոպե» պիեսը նոր հայացք է Ոդիսևսի կնոջ՝ Հոմերոսի «Ոդիսական»-ի կենտրոնական կերպարներից մեկի պատմությանը։ Ներկայացման հերոսուհին՝ Դինահը, ով քսան տարի սպասում է պատերազմից ամուսնու վերադարձին, պարզապես հավատարիմ մնալու օրինակ չէ: Դա հավատարմություն է իր աշխարհի բարոյական արժեքներին՝ ընտանիքին, սեփական արմատներին, ինքն իրեն անդավաճան մնալու իրավունքին։
Մյուս բևեռում Անթեն է, ով համառորեն փորձում է ամուսնանալ հերոսուհու հետ: Նա գիշատիչ է՝ պատրաստ ամեն ինչի՝ իր նպատակին հասնելու համար։
Ներկայացման առանձին թեմա է Էլիասի ճակատագիրը: Նա պատերազմից վերադարձել է և որդեգրել պացիֆիզմի գաղափարները։
Դասական կանոնների համաձայն ներկայացման բոլոր իրադարձությունները տեղի են ունենում մեկ օրում՝ շաբաթ օրը։ Հերոսները պաշտպանում են իրենց ճշմարտությունը և սպասում կիրակի օրվան՝ հոգևոր հարությանը։
Պիեսի հեղինակ, բեմադրիչ և բեմանկարիչ՝ Սիմոն Աբգարյան /Ֆրանսիա/
Երաժշտական ձևավորում՝ Տատյանա Բուրել /Ռուսաստան/
Երաժշտությունը՝ «Վանական» ռոք խմբի
Զգեստները՝ Թամարա Բարոյանի
Լույսի նկարիչ՝ Զարուհի Թարխանյան
Գրիմ` Անուշ Բարոյան
Թարգմանությունը՝ Շուշանիկ Թամրազյան
Մրցանակներ՝
«Արտավազդ» 2026թ
«Լավագույն դերասան»՝ Նարեկ Բաղդասարյան
«Լավագույն երաժշտության հեղինակ»՝«Վանական» ռոք խումբ
«Հատուկ մրցանակ»՝ Սիմոն Աբգարյան
Փառատոներ՝
- Ա. Պ. Չեխովի անվան միջազգային թատերական փառատոն /Ռուսաստան/
- Չորրորդ Խաղաղօվկիանոսյան փառատոն /Ռուսաստան/
Ժանր՝ էպիկական դրամա
Տևողություն՝ 150 րոպե
Տարիք՝ 16+
Տոմսերի արժեքը՝ 3000-7000 դրամ:
Կազմակերպիչ՝ «Սոս Սարգսյանի Անվան Համազգային Թատրոն» ՊՈԱԿ
