2+1
«2+1». Մեծ Պրեմիերա՝ մեծիկների և փոքրիկների համար
Մանկության ժամանակը երբեք չի անցնում․ այն պարզապես թաքնվում է մեր ներսում՝ սպասելով, որ նորից խաղանք, նորից հավատանք, նորից զարմանանք…
«2+1»-ը հանդիսատեսին տանում է մի կախարդական ճանապարհորդության, որտեղ մեծահասակները վերադառնում են իրենց մանկության բակերը, մոռացված խաղերը, անկեղծ ծիծաղն ու առաջին հրաշքների զգացողությունը… Չէ՞ որ յուրաքանչյուր մեծի սրտում ապրում է մի փոքրիկ, որը պարզապես ուզում է խաղալ։
երբ երեք կերպարները բացում են մանկության դուռը, բեմը լցվում է ջերմությամբ, հումորով և պարզ երջանկությամբ
Ներկայացում ամբողջ ընտանիքի համար,
որտեղ մեծերը կգտնեն իրենց կորցրած մանկությունը, իսկ փոքրերը՝ իրենց երազանքների կենդանի աշխարհը։
Բեմում՝
Կարեն Խաչատրյան
Լիլի Հակոբյան
Արթուր Հայրապետյան
Ռեժիսոր՝ Արթուր Հայրապետյան
«2+1». մի ներկայացում, որից հետո ուզում ես զանգել մանկության ընկերներիդ, դուրս գալ բակ… ու նորից սկսել խաղալ
Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ
Կազմակերպիչ՝ Երևանի Մնջախաղի Թատրոն
