«Artist Project ». Կանանց միամսյակը Մաեստրոյի տանը
Մարտի 28-ին՝ ժամը 19:00-ին սիրով սպասում ենք բոլոր երաժշտասերներին Մաեստրոյի տանը՝ վայելելու «Artist Project»-ի յուրօրինակ համերգային ծրագիրը` նվիրված կանանց միամսյակին։
«Artist Project»-ը հայկական ժամանակակից գործիքային նախագիծ է, որը վերաիմաստավորում է ազգային երաժշտական ժառանգությունը՝ ժողովրդական, ջազ և դասական տարրերի համադրմամբ: Բենդի հիմնադիրն է Նարեկ Փոթոյանը: Համերգի առաջին բաժնում կհնչեն հայ կոմպոզիտորների՝ Խաչատուր Ավետիսյանի, Ծովակ Համբարձումյանի, Գևորգ Մանասյանի
ստեղծագործությունները: Իսկ երկրորդ բաժնում կհնչեն Նարեկ Փոթոյանի հեղինակային ստեղծագործությունները:
Բենդի գործիքային կազմը․
Կլառնետ - Նարեկ Փոթոյան
Ստեղնաշարային գործիքներ - Հայկ Ավետիսյան
Ջութակ - Արման Ամալյան
Սաքսոֆոն - Էդուարդ Միրզոյան
Բլուլ - Գագիկ Ադամյան
Բաս կիթառ - Գուրգեն Էբեջյան
Հարվածային գործիքներ - Արամ Հովսեփյան
Համերգի ավարտին նախատեսվում է գինու հյուրասիրություն:
Երեկոյի աջակից՝ Armenia Wine ընկերություն
Join us on March 28 at 7PM for a special concert and lively atmosphere by the musical band “Artist Project”. “Artist Project” is a contemporary Armenian instrumental project that presents national music combined with folk, jazz, and classical elements. The founder of the band is Narek Potoyan. In the first part of the concert, works by Armenian composers Khachatur Avetisyan, Tsovak Hambardzumyan and Gevorg Manasyan will be performed. The second part of the concert will feature authorical compositions by Narek
Potoyan.
Band members
Clarinet - Narek Potoyan
Keyboard - Hayk Avetisyan
Violin - Arman Amalyan
Saxophone - Eduard Mirzoyan
Blul - Gagik Adamyan
Bass guitar - Gurgen Ebejyan
Drums - Aram Hovsepyan
Enjoy wine degustation after the concert provided by Armenia Wine Company.
Կազմակերպիչ՝ Արամ Խաչատրյան տուն-թանգարան ՊՈԱԿ
