Պետական Սիրավեպ
ՊՐԵՄԻԵՐԱ
Քաղաքական գործիչը որոշում է գաղտնի հանդիպում կազմակերպել երիտասարդ կնոջ հետ՝ քաղաքի ամենաշքեղ հյուրանոցներից մեկում։ Բայց ռոմանտիկ երեկոն անսպասելիորեն վերածվում է խելահեղ իրավիճակների շղթայի, երբ սենյակում հայտնաբերվում է մի «անհարմար» անակնկալ։
Սկսվում է խառնաշփոթ, որտեղ ամեն վայրկյան ավելանում են նոր մարդիկ՝ քարտուղարներ, ամուսիններ, հյուրանոցի աշխատակիցներ և պատահական հյուրեր։
Սուտը փորձում է փրկել իրավիճակը, բայց յուրաքանչյուր նոր սուտ միայն ավելի է բարդացնում պատմությունը։
«Պետական սիրավեպ» — բուռն, արագ և պայթունավտանգ կատակերգություն սիրո, քաղաքականության և մարդկային անհարմար իրավիճակների մասին, որտեղ ամեն ինչ կարող է դուրս գալ վերահսկողությունից։
Տոմսերի արժեքը՝ 2,000 - 6,000 դրամ;
Կազմակերպիչ՝ Թատրոն Կայարան
Հասցե՝ ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ 80/ 1 «Սասունցի Դավթի» արձանի ՝
կայարանի հարևանությամբ։
