40 օր
Թատերական մեծ պրեմիերա «40 օր» 16+
Պիեսի հեղինակ' Սամվել Խալաթյան
Ռեժիսոր և պրոդյուսեր' Աշոտ Հակոբյան
Նկարիչ' Մարիամ Մուրադյան
Լուսանկարիչ' Սոնա Հակոբյան
Բեմադրող օպերատոր՝
Եղիշե Սողոմոնյան
Մոնտաժի ռեժիսոր՝
Հարություն Սարոյան
Դերերում
Լևս Դավթյան
Ռուզաննա Մանուչարյան
ՀՀ վաստակավոր արտիստ Արև Սանթրոսյան
Մոսո Կարապետյան
Վիգեն Թադևոսյան
Սարգիս Գրիգորյան
6 տարբեր ճակատագրեր. 40 օր՝ միասին ապրելու, կռվելու, միմյանց մեղադրելու և իրենց կյանքի գաղտնիքները բացահայտելու համար։
Դժվար է անարդարության, գայթակղության, ստի և հուսահատության մեջ
չկորցնել ինքդ քեզ, քո ներսի խաղաղությունը։ «40 օր»-ը կանգնեցնում է մարդուն
ու ասում․ «Կանգ առ, նայիր քեզ, լսիր քո հոգու ձայնը»։
Սա ներկայացում է, որն ավարտվելով բեմում,
շարունակվում է հանդիսատեսի մտքում:
Ոչինչ և ոչ ոք անպատասխան չի մնում:
«40 օր»-ը մեր ժամանակի մասին է։ Խղճի մասին է։
Մեր ընտրությունների
մասին է, մեր պատասխանատվության
և մեր կյանքի մասին է:
Զավեշտալի դրվագները, հուզիչ խոստովանությունները, էմոցիոնալ պոռտկումները և, իհարկե, փիլիսոփայական միտքն ու խորությունը ի վերջո սթափեցնում են տարբեր ճակատագրեր ունեցող մարդկանց:
Որքան ծանր է մեղքը, այնքան ցավոտ է պատասխանը:
Տոմսերի արժեքը՝ 3000-12000 դրամ
Կազմակերպիչ' Աշոտ Հակոբյան ԱՁ
