Այլ
Կախարդական լավաշ Լինոփորագրության աշխատարան
Մարտի 29
13:00
Մասնակցության վճար՝ 3.500 ՀՀ դրամ
Աշխատարանի ընթացքում մասնակիցները կսովորեն լինոլիումի վրա փորագրելու արվեստը և հատուկ տպագրական տեխնիկայով իրենց պատկերները կտեղափոխեն թղթի վրա։ Ոգեշնչվելով Ալեքսանդր Գրիգորյանի «Կախարդական լավաշ» հեքիաթից՝ նրանք նաև կծանոթանան դրա իմաստաբանությանը և կստեղծեն սեփական յուրահատուկ աշխատանքները։
Յուրաքանչյուր մասնակից իր հետ տուն կտանի իր ստեղծած «Կախարդական լավաշը»։
