«Չապլին. Իմ պատերազմը»
«Չապլին. Իմ պատերազմը»
«Իմ պատերազմը» մոնոդրամա է Չարլի Չապլինի կյանքի մասին, ավելի հստակ՝ նրա կյանքի այն հատվածի մասին, որի վերաբերյալ բրիտանացի կատակերգուի երկրպագուների զգալիմասն ամենաքիչը գիտի: «Իմ պատերազմը» մոնոդրամայի թեման հիմնված է Չապլինի և Հիտլերի անհատականությունների հակադրության հիման վրա։ Նրանց հարաբերություններն ու ճակատագրերը բացահայտվում են հակասական երևույթների՝ ծիծաղի և արցունքների, պատերազմի և խաղաղության, բարու և չարի, արդարության ու անարդարութան, գլխարկի ու սաղավարտի միջոցով: Ներկայացումն իրենից ներկայացնում է հետաքրքիր և նորարարական լուծումների համադրություն, որոնք մշակվել են դրա ստեղծման ընթացքում: Ամբողջ սցենոգրաֆիան և զգեստները, դերասանի հետ միասին, խորհրդանշական կերպով տեղավորվում են մեկ աղբամանի մեջ։
Հեղինակ, բեմադրիչ, դերակատար՝ Ռադե Կոստիչ
Լեզուն՝ ռուսերեն
Տևողությունը՝ 50 րոպե
Տոմսերի արժեքը՝ 2000 - 3000 դրամ:
Կազմակերպիչ՝ «Արմմոնո» փառատոն
