Հարապտույտ․ 25 տարվա ճանապարհ
Եվ դու` կոչված այս խավա՜ր դարում
Որպես փարո՜ս լուսավորական,
Ծնված դարասկզբին,
Արարող… դարի՜ համար։
Եվ դու` պար եկող նազանի կաքավի,
Կամ թե կուզես` մոլի խոյի ոգով,
Երգող` որպես մայր սոխակ,
Կամ թե կուզես` նրբի՜կ մի արտույտ։
Դու` մեր էության,
Մեր ինքնության
Կենսաշրջան`
Հարատե՜ւ պտույտ…
«Ծովակ» ավանդական երգի-պարի խումբը այս տարի նշում է իր հոբելյանական 25-ամյակը։
Այդ առիթով հունիսի 9-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, տեղի կունենա մեր` «Հարապտույտ. 25 տարվա ճանապարհ» խորագիրը կրող մենահամերգը
Սիրով հրավիրում ենք բոլորիդ` ներկա գտնվելու ու մեր արմատներին էլ ավելի մոտենալու։
Երաժշտական մասը կապահովի «Կարին» նվագախումբը
Սիրով կսպասենք բոլորիդ
3000-7000 դրամ
Կազմ Անահիտ Մասուրյան ԱՁ
