Հողի Կանչը - Սասնա Ծռեր հոբելյանական մենահամերգ
«Հողի Կանչը» ծիսական-երաժշտական մի ամբողջական ճանապարհ է՝
անցյալից դեպի ներկա, Արմատներից դեպի Ապագա, Հողից դեպի Տիեզերք․․․
Այս համերգ-ներկայացումը միավորում է Հայկական Ժողովրդական Երգն ուՊարը,
Ազգային Հիշողությունը, Ծեսն ու Պայքարը՝ վերածելով այդ ամբողջ մշակութային ժառանգությունը կենդանի բեմական փորձառության։
«Հողի Կանչը» ոչ միայն համերգ է, այլ կոչ՝ հիշելու, զգալու և վերագտնելու մեր Ինքնությունը, մեր Պայքարն ու Հաղթանակը․․․
Ծրագրում ներկայացված են
Ծիսական երգեր և պարեր, որոնք գալիս են հազարամյակների խորքից։
Ներկայացում, որտեղ իրականությունը խառնվում է առասպելի հետ։
Նոր ու անսպասելի երգերի մշակումներ և կատարումներ․․․
«ՀՈՂԻ ԿԱՆՉԸ» պարզապես համերգ չէ։
Սա Հողի և Արյան կանչն է, որի միջոցով հասկանում ես, թե ով ես։
Եթե զգում ես կանչը, ուրեմն այս համերգը քեզ համար է․․․
Համերգը տեղի կունենա Մայիսի 20-ին, 19:30՝ Գ․ Սունդուկյանի անվան թատրոնի բեմում
Տոմսերի արժեքը 3.000-6.000 դրամ։
Կազմակերպիչ՝ Հովհաննես Մկրտչյան ԱՁ
