Բիթլոմանիա 25 սիրո երգ / Битломания 25 песен о любви
Ստաս Նամինի ստեղծագործական օրերը Հայաստանում
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!!!
Ներկայացումից ուշանալու դեպքում մուտքը խիստ արգելվում է:
«Բիթլոմանիա»
Մյուզիքլ Բիթլզի երգերով
Թատերականացված ներկայացում երաժշտական պարոդիայի ժանրում։ Գործողությունները ծավալվում են համալսարանական ուսանողական միջավայրում՝ ինչ-որ «միջին» երկրի մի «միջին» քաղաքում։ Սրանք ուրախ ու տխուր, ռոմանտիկ ուսանողական պատմություններ են՝ միավորված երիտասարդության և սիրո թեմայով, որոնք հանդիսատեսին են փոխանցվում «Բիթլզ»-ի 25 քնարական երգերի միջոցով։ Երաժշտական այս գրաֆիտիում տեղ են գտել «լիվերպուլյան քառյակի» բազմաթիվ համաշխարհային հիթեր, որոնք թատերախումբը կատարում է բնօրինակ լեզվով։ Չնայած միզանսցենների պարոդիական (ծաղրանմանական) բնույթին՝ բուն երգերի կատարումը, ինքնատիպ գործիքավորումներն ու բազմաձայնությունը պահպանում են «Բիթլզ»-ի անկրկնելի ոճը և ընդգծում բեմադրիչների ու կատարողների հարգալից և ակնածալից վերաբերմունքը մեծագույն երաժիշտների թողած ժառանգության նկատմամբ։
Տևողությունը՝ 1 ժամ 30 րոպե
Տարիքային սահմանափակումը՝ 12+
Բեմադրող ռեժիսորներ՝ Ստաս Նամին, Ալեքսանդր Դավիդով
Ռեժիսորներ՝ Կիրիլ Զոլիգին, Օլգա Տերեխուն, Կարինա Կոլիտինովա
Գործիքավորումը՝ Գրիգորի Աուերբախ, Լասլո Դոլինսկի, Նիկոլայ Նովոպաշին, Վալերի Դիորդիցա
Երաժշտական նվագակցությունը՝ Ստաս Նամինի «Ծաղիկներ» («Цветы») խումբ
Битломания
Мюзикл с песнями The Beatles
Театрализованное представление в жанре музыкальной пародии. Действие происходит в студенческой среде университета — в некой «средней» стране, в «среднем» городе. Это веселые и грустные романтические студенческие истории, объединенные темой молодости и любви, рассказанные через 25 лирических песен «Битлз». В музыкальные граффити вошли многие мировые хиты «ливерпульской четверки», исполняемые труппой театра на языке оригинала. Несмотря на пародийность мизансцен, исполнение самих песен, оригинальные аранжировки и многоголосие, сохраняют неповторимую стилистику «Битлз» и подчеркивают уважительное и трепетное отношение постановщика и исполнителей к наследию великих музыкантов.
Продолжительность: 1 час 30 минут
Возрастные ограничения: 12+
Режиссеры-постановщики: Стас Намин, Александр Давыдов
Режиссеры: Кирилл Золыгин, Ольга Терехун, Карина Колитинова
Аранжировки: Григорий Ауэрбах, Ласло Долински, Николай Новопашин, Валерий Диордица
Музыкальное сопровождение: Группа Стаса Намина «Цветы»
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!!!
Ներկայացումից ուշանալու դեպքում մուտքը խիստ արգելվում է:
Տոմսերի արժեքը՝ 2000-12000դրամ
Կազմակերպիչ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն ՊՈԱԿ․
