Մազեր / Волосы
Ստաս Նամինի ստեղծագործական օրերը Հայաստանում
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!!!
Ներկայացումից ուշանալու դեպքում մուտքը խիստ արգելվում է:
«Մազեր»
Գոլթ ՄաքԴերմոթի, Ջեյմս Ռադոյի և Ջերոմ Ռագնիի հիպի-ռոք մյուզիքլը
1999 թվականին հենց «Մազեր» մյուզիքլի ռուսական բեմադրությամբ սկիզբ առավ Ստաս Նամինի երաժշտության և դրամայի թատրոնի պատմությունը։
Ներկայացումը, որն արմատապես փոխեց 1960-ականների մի ամբողջ սերնդի աշխարհայացքը, պահպանեց իր արդիականությունը նաև հաջորդ տասնամյակներում։ Սա դարաշրջանի խորհրդանիշ դարձած մյուզիքլի առաջին և առայժմ միակ բեմադրությունն է Ռուսաստանում։
Բո Քրոուելի և Ստաս Նամինի համատեղ ռեժիսորական աշխատանքի արդյունքում ստեղծվեց ներկայացման եզակի տարբերակը՝ լիովին հարմարեցված ժամանակակից իրականությանը։ «Մազեր»-ը դրամատիկ պատում է երիտասարդության, ազատության և պատերազմի մասին։ Այն շատ ավելի խորն է, քան պարզապես երաժշտական ժամանցը. ստեղծագործությունը հանդիսատեսին գրավում է իր անկեղծությամբ ու բեմական էներգիայով։
Նորաստեղծ թատրոնի համար այս բեմադրությունը մեծ սկիզբ էր. այն կանխորոշեց թատերախմբի հետագա ստեղծագործական ուղին՝ ամրագրելով ինքնարտահայտման ազատությունն ու գործընկերային փոխվստահությունը։ Ներկայիս թատերախումբը ձևավորվել է հենց այս գաղափարական հենքի վրա։
Արդեն ավելի քան քառորդ դար ներկայացումը շարունակում է ապահովել լեփ-լեցուն դահլիճներ։
Տևողությունը՝ 2 ժամ 20 րոպե
Տարիքային սահմանափակումը՝ 18+
Պիեսը և լիբրետոն՝ Ջեյմս Ռադոյի և Ջերոմ Ռագնիի (թարգմանությունը՝ Գարիկ Օսիպովի, Ալեքսեյ Չուլանսկու, Ստաս Նամինի և ողջ Ցեղի)
Երաժշտությունը՝ Գոլթ ՄաքԴերմոթի (Քրիստիան Նեսմիթի և Վալերի Դիորդիցայի գործիքավորմամբ)
Բեմադրող ռեժիսորներ՝ Բո Քրոուել, Ստաս Նամին
Ռեժիսուրան և խորեոգրաֆիան՝ Բո Քրոուելի
Գեղարվեստական ձևավորումը՝ Զուրաբ Ծերեթելի, Ստաս Նամին
Գործիքավորումը՝ Քրիստիան Նեսմիթ, Վալերի Դիորդիցա
Խմբավար՝ Լասլո Դոլինսկի
Երաժշտական նվագակցությունը՝ Ստաս Նամինի «Ծաղիկներ» («Цветы») խումբ
«Волосы»
Легендарный хиппи рок-мюзикл Голта Макдермота, Джеймса Радо и Джерома Рагни
В 1999 году с постановки русской версии легендарного хиппи-рок-мюзикла «Волосы» начал свою историю театр музыки и драмы Стаса Намина. Скандальный спектакль, изменивший судьбу целого поколения 1960-х, оказался необыкновенно актуальным и в 2000-е. Это первая и пока единственная постановка культового мюзикла в России. В процессе совместной режиссерской работы Бо Кроуэлла и Стаса Намина была создана уникальная русская версия спектакля, адаптированная к современным российским реалиям. «Волосы» — это драматический мюзикл о молодости, свободе и войне, далеко выходящий за рамки развлекательного жанра, потрясающий своей искренностью и энергетикой.
Постановка «Волос» стала для молодого театра знаковой, задав ему «вектор развития»: стремление к свободе творческого самовыражения и теплые, доверительные отношения в коллективе. Из «племени любви» выросла сегодняшняя труппа театра.
На протяжении уже более пятнадцати лет спектакль каждый раз проходит при аншлаге.
Продолжительность: 2 часа 20 мин
Возрастные ограничения: 18+
Пьеса и стихи: Джеймс Радо и Джером Рагни в переводе Гарика Осипова, Алексея Чуланского, Стаса Намина и всего Племени
Музыка: Голт Макдермот в аранжировках Кристиана Несмита и Валерия Диордицы
Режиссеры-постановщики: Бо Кроуэлл, Стас Намин
Режиссура и хореография: Бо Кроуэлл
Художественное оформление: Зураб Церетели, Стас Намин
Аранжировка: Кристиан Несмит, Валерий Диордица
Хормейстер: Ласло Долински
Музыкальное сопровождение: Группа Стаса Намина «Цветы»
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!!!
Ներկայացումից ուշանալու դեպքում մուտքը խիստ արգելվում է:
Տոմսերի արժեքը՝ 2000-12000դրամ
Կազմակերպիչ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն ՊՈԱԿ․
