Ընթրիք հիմարի հետ
ԸՆԹՐԻՔ ՀԻՄԱՐԻ ՀԵՏ
կատակերգություն 2 գործողությամբ
Հեղինակ` Ֆրանսիս Վեբեր
Բեմադրող ռեժիսոր` Ռուզան Խաչատրյան
Բեմի և Զգեստների նկարիչ` Մարիամ Մուրադյան
Դերերում` Հովակ Գալոյան/Արթուր Պետրոսյան, Վարդան Կուղյանոսյան, Սիփան Զադոյան, Կարապետ Քարաջյան, Հասմիկ Մխիթարյան, Արև Հակոբյան, Հարություն Մելիք-Բեկյան
Երբեմն մեկ ընթրիքը կարող է փոխել ամեն ինչ․․․
Փարիզյան բարձրաշխարհիկ միջավայրում, որտեղ հումորը հաճախ վերածվում է ցինիզմի, մի խումբ անվանի տղամարդիկ շաբաթը մեկ հավաքվում են՝ դաժան խաղի համար։ Յուրաքանչյուրը բերում է հիմարի, որի վրա ընկերներով պետք է ծիծաղեն։
Այս անգամ ընտրությունը Պիերինն է։ Նրա գտածոն է Ֆրանսուա Պինյոնը՝ կատարյալ թեկնածու։ Կամ այդպես միայն թվում է․․․
Սակայն Պինյոնը հիմար չէ, նա անկեղծ է, անկանխատեսելի և վտանգավոր՝ իր պարզությամբ։
Նրա ներկայությամբ մի քանի ժամում ողջ խաղը փլվում է, իսկ ծիծաղը վերածվում է անհարմար լռության։
Սա կատակերգություն է, որը ստիպում է ծիծաղել…և հետո՝ սկսել կասկածել․․․
Ո՞վ է իրականում հիմարը։
Տոմսերի արժեքը՝ 2000-8000 դրամ:
Կազմակերպիչ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն ՊՈԱԿ․
