Live podcast with Martin Galstyan
Մայիսիի 20-ին Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում կկայանա Live podcast with Martin Galstyan։ Այս անգամ մեր զրուցակիցը կլինի Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Հանդիպման ընթացքում կքննարկվեն Հայաստանի տնտեսության ներկա զարգացումները, վերջին տարիների աճի միտումները, ֆինանսական համակարգի կայունությունը և ներդրումային միջավայրի ընդհանուր պատկերը։ Կխոսենք այն մասին, թե ինչ պայմաններ են ձևավորվում Հայաստանում ապրելու, աշխատելու և երկարաժամկետ ծրագրեր կառուցելու համար, ինչպես նաև՝ ինչ հեռանկարներ ունի երկրի տնտեսությունը առաջիկա տարիներին։
Բացի մասնագիտական թեմաներից, զրույցը կանդրադառնա նաև անձնական որոշումներին ու արժեքներին։ Կխոսենք այն մասին, թե ինչպես՝ ունենալով փայլուն կրթություն և խոստումնալից հեռանկարներ արտասահմանում, նա այնուամենայնիվ ընտրել է ապրել և աշխատել Հայաստանում, և ինչն է նրան պահում ու մոտիվացնում այստեղ։
Կազմակերպիչ՝ Soundsgood
