Code Explorers ամառային ճամբար
“Code Explorers” Ամառային ճամբարը 8-12 տարեկանների համար է, ովքեր հետաքրքրված են համակարգչային խաղերով, անիմացիաներով, ռոբոտներով և տեխնոլոգիաների զարմանալի աշխարհով։ Ճամբարը կօգնի երեխաներին խաղային և հասկանալի ձևով կատարել իրենց առաջին քայլերը ծրագրավորման մեջ, բացահայտել՝ ինչպես են ստեղծվում խաղերը, կայքերը,
անիմացիաներն ու խելացի սարքերը։
Մասնակիցներին սպասվում է հետաքրքիր, ինտերակտիվ և գործնական 5 շաբաթ, որի ընթացքում նրանք կծանոթանան ծրագրավորման հիմունքներին՝ HTML, CSS, Scratch, Code.org, CodeMonkey հարթակների և գործիքների միջոցով։
Երեխաները ոչ միայն կսովորեն նոր թեմաներ, այլ նաև կփորձեն ինքնուրույն ստեղծել իրենց առաջին փոքր նախագծերը՝ խաղային ու ստեղծագործ միջավայրում։
Ճամբարի ընթացքում երեխաները կբացահայտեն նաև Robotics ուղղությունը՝ սովորելով, թե ինչպես կարող են տեխնոլոգիաները շարժվել, արձագանքել և կատարել տարբեր գործողություններ։ Սա հիանալի հնարավորություն է զարգացնելու տրամաբանությունը, հետաքրքրասիրությունը, երևակայությունն ու խնդիրներ լուծելու կարողությունը։
Բոնուս․ յուրաքանչյուր շաբաթ նախատեսված է նաև soft skills-ի դասաժամ, որը կօգնի մասնակիցներին զարգացնել թիմային աշխատանքը, հաղորդակցման հմտությունները, ստեղծագործ մտածողությունն ու ինքնավստահությունը։ Սա պարզապես ամառային ճամբար չէ․ սա հնարավորություն է բացահայտելու սեփական հետաքրքրությունները, ուժեղ կողմերն ու ապագա մասնագիտական ուղղությունը։
Ճամբարի մեկնարկը՝ հունիսի 29
Ճամբարի տևողությունը՝ 5 շաբաթ/շաբաթական 4 օր (երկուշաբթիից հինգշաբթի 12:00-15:00)
Տարիքը՝ 8-12
Տոմսերի արժեքը մինչև մայիսի 31-ը գրանցման դեպքում՝ 71100 դրամ
Տոմսերի արժեքը հունիսի 1-ից՝ 79000 դրամ
Կազմակերպիչ՝ AITC
