Բենտո տորթերի մաստերքլաս և պրոֆեսիոնալ ֆոտոշութ
Բենտո տորթերի մաստերքլաս և պրոֆեսիոնալ ֆոտոշութ՝ հունիսի 20-ին, OKART Studio-ում։
Դուք կպատրաստեք ձեր սեփական բենտո տորթը, կմասնակցեք պրոֆեսիոնալ ֆոտոշութի, իսկ երեխաները կլինեն դայակների հսկողության ներքո:
Մաստերքլասը կվարի Արմինա Մելդինյանը։ Մասնակիցները կպատրաստեն և կձևավորեն իրենց սեփական բենտո տորթը, կսովորեն դեկորի գեղեցիկ տեխնիկաներ և հնարավորություն կունենան տորթերը զարդարել նաև Sela Flowers-ի ծաղիկներով։
Օրվա ընթացքում մասնակիցներին սպասվում է նաև պրոֆեսիոնալ ֆոտոշութ՝ Anna Photographer-ի կողմից, գեղեցիկ, ջերմ և հիշվող կադրերով։
Սա հիանալի հնարավորություն է մի քանի ժամով կտրվել առօրյայից, ստեղծագործել, շփվել և վայելել օրը կանացի ու հաճելի միջավայրում։
Մայրիկների համար կա նաև հատուկ հարմարավետություն․ միջոցառման ընթացքում երեխաների խնամքը կհոգան Dayak.am-ի դայակները։
Հատուկ առաջարկ
Հունիսի 9-11 ներառյալ գրանցվողների համար գործում է զեղչված արժեք։
Իսկ ընկերուհու, քրոջ կամ մայրիկի հետ գրանցվելու դեպքում գործում է հատուկ զեղչ երկուսի համար։
Տեղերը սահմանափակ են։ Ամրագրեք ձեր մասնակցությունը և նվիրեք ձեզ մի գեղեցիկ, ստեղծագործ ու համեղ օր։
Արժեքը - 13500
Կազմակերպիչ՝ Phappy moments
