Մոնոգատարի / Monogatari
«Մոնոգա՛տարի․ճապոնական համ, ձև և ոգի»
Գրականության և արվեստի թանգարանը ճապոնական խոհանոցի հավատարմագրված մասնագետ Հիրոկի Թաչիրիի և Text'n PayMe կազմակերպության հետ համագործակցությամբ Tokyooo ռեստորանի հովանավորությամբ մեկնարկում է նոր նախագիծ ճապոնական մշակույթի մասին:
Ամեն ամիս թանգարանում տեղի կունենան տարբեր դասախոսություններ, աշխատարաններ ճապոնական արվեստի և բազմաշերտ մշակույթի մասին:
Հունիսի 25-ին կլինի համատեղ երկրորդ դասախոսությունը «Մոնոգա՛տարի. ճապոնական համ, ձև և ոգի» խորագրով, որը կվարի Հիրոկի Թաչիրին, ով ճապոնական խոհանոցի հավատարմագրված մասնագետն է Հայաստանում:
Այս անգամ հրավիրում ենք մասնակցելու յուրահատուկ մշակութային փորձառության՝ ճապոնական ավանդական մոչիի պատրաստման աշխատարանի․
շատերը մոչին ընկալում են որպես պարզապես ճապոնական քաղցրավենիք։ Սակայն Ճապոնիայում այն դարավոր պատմություն ունեցող մշակութային խորհրդանիշ է, որը սերտորեն կապված է ընտանեկան ավանդույթների, տոնակատարությունների և նույնիսկ տարվա եղանակների հետ։
Այս բացառիկ միջոցառման ընթացքում դուք ոչ միայն կիմանաք, թե իրականում ինչ է մոչին և ինչ տեղ է զբաղեցնում ճապոնական մշակույթում, այլև անձամբ կմասնակցեք դրա ավանդական պատրաստմանը։
Մաս I․ «Ճանաչենք» մոչին (30 րոպե)
• Ի՞նչ է ճապոնական ավանդական մոչին
• Մոչիի պատմությունը և զարգացումը Ճապոնիայում
• Ինչու է այն ավելի քան հազար տարի շարունակում պահպանել իր կարևոր դերը ճապոնական մշակույթում
Մաս II․ Պատրաստենք մոչի միասին (90 րոպե)
• Ավանդական մոչիի պատրաստման ցուցադրում
• Մասնակցություն մոչիի պատրաստման գործընթացին
• Տարբեր համերի և հավելումների ընտրություն
• Թարմ պատրաստված մոչիի համտես
Սա մշակութային, խոհարարական և ինտերակտիվ փորձառություն է, որտեղ գիտելիքը, ստեղծագործական համատեղ ընթացքը և հաճելի շփումը միահյուսվում են մեկ վայրում, մեկ միջոցառման շուրջ։
Բոլոր մասնակիցներին կմատուցվի Japanese Meal Box, որը հնարավորություն կտա ծանոթանալու նաև ճապոնական խոհանոցի այլ համերի ևս։
7 տարեկանից բարձր երեխաները կարող են մասնակցել ծնողի ուղեկցությամբ։
Միացե՛ք մեզ՝ բացահայտելու Ճապոնիայի մշակույթը, մասնակցելու ավանդական մոչիի պատրաստմանը, վայելելու ճապոնական խոհանոցը և ստեղծելու անմոռանալի հիշողություններ։
Գրականության և արվեստի թանգարան
(Արամի 1, Երևան)
Հունիս 25
18:30
Տեղերը սահմանափակ են։ Նախապես գրանցումը պարտադիր է։
Տոմսի արժեքը 8000 դրամ։
Կազմակերպիչ՝ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան
