Մանկական
Զարդերի մաստեր - կլասս
Տարիքը՝ սկսած 5 տարեկանից
Անվանում ' Զարդերի մաստեր-կլասս
Ստեղծե՛ք ձեր յուրահատուկ զարդերը և անցկացրե՛ք ստեղծագործական ու հաճելի օր մեզ հետ։
Մաստեր-կլասի ընթացքում աղջիկները կպատրաստեն նուրբ, ամառային կերպարները լրացնող զարդեր, իսկ տղաները՝ իրենց ոճին համապատասխան կախազարդ կամ թևնոց։ Աշխատելու ենք բարձրորակ ուլունքներով և նյութերով, որպեսզի յուրաքանչյուր մասնակից ստանա գեղեցիկ և որակյալ աշխատանք:
Բոլոր պատրաստված զարդերը երեխաները կտանեն իրենց հետ՝ որպես գեղեցիկ հիշողություն։
Հյուրերին սպասվում է նաև մրգի և սուրճի հյուրասիրություն:
Տարիքը՝ սկսած 5 տարեկանից
Տևողությունը՝ 2 ժամ
Հուլիսի 12, Ժամը 13:00
Վայրը՝ EduMind Studio, Ազատության 9Ա
Տոմսի արժեքը՝ 11000 դրամ
Կազմակերպիչ՝ EduMind Studio / Անահիտ Աբազյան ԱՁ
