Թատրոն
Մարդը ափի մեջ / Արև Արենա
Պարույր Սևակ
«Մարդը ափի մեջ»
Ներկայացումը ստեղծված է Պարույր Սևակի մտքի և բանաստեղծական աշխարհի հիման վրա։ Այն կազմված է երեք գաղափարական մասերից՝ Ես, Դու, Մենք։
Առաջին մասում մարդը հանդիպում է իր Ես-ին՝ իր կասկածներին, հիշողություններին ու ինքնության որոնմանը։ Երկրորդում հայտնվում է Դու-ն՝ սերը, մյուսը, այն հայելին, որի մեջ մարդը տեսնում է իրեն։ Եվ վերջապես այդ երկու ճանապարհները միավորվում են Մենք-ի մեջ՝ այնտեղ, որտեղ անհատը դառնում է ժողովրդի, ժամանակի և մարդկության մի մաս։
Ժանր՝ պոետիկ դրամա
Տևողություն՝ 60 րոպե
Հուլիսի 10 -ին և 11 - ին
Ժամը 20։00 - ին
Տոմսերի արժեքը՝ 3000 - 6000 դրամ:
Կազմակերպիչ՝ Մ․ Միրզոյան անվան երաժշտական դպրոց ՀՈԱԿ
10 Հուլիս, Ուրբաթ
20:00
11 Հուլիս, Շաբաթ
20:00
