«Հովեր» պետական կամերային երգչախմբի 2026 թվականի ամփոփիչ համերգ
6+
«Հովեր» պետական կամերային երգչախմբի 2026 թվականի ամփոփիչ համերգ Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 19։00-ին, Կամիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Հովեր» պետական կամերային երգչախմբի տարվա կարևորագույն իրադարձություններից մեկը՝ 2026 թվականի համերգաշրջանի ամփոփիչ համերգը։
Ծրագրում բացառապես առաջին կատարումներ են։
Համերգի առաջին բաժնում երգչախմբի մենակատար, սոպրանո Շահանե
Աղաքարյանի կատարմամբ կհնչի Ջորջ Քրամբի «Տեսիլք» վոկալ շարքը
(կոնցերտմայստեր՝ Հռիփսիմե Աղաքարյան)։ Շարքը գրված է սոպրանոյի և
ուժեղացրած դաշնամուրի համար՝ Ուոլթ Ուիթմենի տեքստերի գիշերային պատկերների հիման վրա։
Համերգի երկրորդ՝ խմբերգային բաժինը կսկսվի ետնաբեմից հնչող Ռիխարդ
Վագների «Պարսիֆալ» օպերայի առաջին գործողությունից a cappella հատվածով։
Այնուհետև կհնչի նիդերլանդացի կոմպոզիտոր Ռուդոլֆ Էշերի (1912–1980) «Սիրո
և հավերժության երգեր» խմբերգային հնգամաս շարքն ամբողջությամբ։ Այն
պոեզիայի և ժամանակակից խմբերգային երաժշտության կատարյալ օրինակ է։
Արվո Պյարտի «Արդ արձակեա զծառայս Քո» հոգևոր խմբերգի կատարումը նվիրվում է կոմպոզիտորի 90-ամյակին։
Ժամանակակից անգլիացի կոմպոզիտոր Ջոաննա Մարշի «Երկխոսություն ամեն
ինչի մասին» խմբերգում միահյուսվում են բովանդակությամբ երկու տարբեր տեքստեր։
Գերմանացի կոմպոզիտոր Յենս Քլիմեքի «Հպման ոլորտներ» և Յուպ Ֆրանսենսի
«Ոլորտների ներդաշնակություն» ստեղծագործությունները կոմպոզիտորական
տարբեր աշխարհայացքների կողմից շարադրված հնչյունային ֆանտազիաներ են՝
աշխարհի ներդաշնակության մասին Սպինոզայի փիլիսոփայության և այլաշխարհիկ ոլորտների հետ հաղորդակցության մասին։
Այս համերգով սկիզբ է դրվում «Կոմիտաս պարկ» ընկերության և «Հովեր» պետական կամերային երգչախմբի համագործակցությանը։Երգչախմբավար՝ Սոնա Հովհաննիսյան
Ծրագրում՝
1 Ջորջ Քրամբ (1929–2022)
«Տեսիլք»
Վոկալ շարք՝ Սոպրանոյի և ուժեղացված դաշնամուրի համար
Ուոլթ Ուիթմենի «Երբ վերջին անգամ բակի յասամանները ծաղկեցին» պոեմի
հիման վրա
Սոպրանո՝ Շահանե Աղաքարյան
Դաշնամուր՝ Հռիփսիմե Աղաքարյան
I. «Գիշերը՝ լռության մեջ, բազում աստղերի ներքո»
«Վոկալիզ 1․ Ամառային հնչյուններ»
II. «Երբ վերջին անգամ բակի յասամանները ծաղկեցին»
III. «Խավար մայր, որ միշտ մոտենում ես անաղմուկ քայլերով»
«Վոկալիզ 2․ Աղերս խավար հրեշտակին»
IV. «Մոտեցի՛ր, զորե՜ղ փրկիչ»
Վոկալիզ 3․« Մահվան տաղ»
V. «Ե՛կ, սիրելի՛ և սփոփի՛չ մահ»
VI. «Գիշերը՝ լռության մեջ, բազում աստղերի ներքո»
2 Ռիխարդ Վագներ (1813–1883)
«Պարսիֆալ» օպերայի առաջին գործողությունից հատված՝ «Հավատքն ապրում է»
3 Ռուդոլֆ Էշեր (1912–1980)
«Սիրո և հավերժության երգեր»
1
«Սրանք այն օրերն են, երբ թռչունները վերադառնում են»
2
«Խելահեղ գիշերներ»
3
«Սի՛րտ, մենք կմոռանանք նրան»
4
«Քամին թակեց դուռս հոգնած մարդու պես»
5
«Տափաստան ստեղծելու համար հարկավոր է մի երեքնուկ ու մի մեղու»
4 Արվո Պյարտ
«Արդ արձակեա զծառայս Քո»
5 Յենս Քլիմեկ «Հպման Ոլորտներ»
6 Ջոաննա Մարշի «Երկխոսություն ամեն ինչի մասին»
7 Յուպ Ֆրանսենս «Ոլորտների ներդաշնակություն» Մաս 1-ին
Տոմսերի արժեքը՝ 2000, 3000, 4000, 5000 ՀՀ դրամ
Համերգը նախատեսված է 6 տարեկանից բարձր հանդիսատեսի համար։
Hover State Chamber Choir's 2026 Season-Finale Concert On December 20 at 7:00 PM, at the Komitas Chamber Music Hall will take place the
Hover State Chamber Choir’s closing concert of 2026 concert season. It will be one of the most significant concerts of the year. The program features exclusively first performances.
The first part of the concert will feature George Crumb’s vocal cycle “Apparition”,
performed by the choir’s soloist, soprano Shahane Aghaqaryan, with Hripsime
Aghaqaryan at the piano. Written for soprano and amplified piano, the cycle draws on
the nocturnal imagery of Walt Whitman’s poem “When Lilacs Last in the Dooryard Bloom’d”.
The second, choral part of the concert will open with an offstage a cappella performance
of “Der Glaube lebt” from Act I of Richard Wagner’s opera “Parsifal”.
The program will continue with a complete performance of Dutch composer Rudolf
Escher’s (1912–1980) five-part choral cycle “Songs of love and eternity”. The work is a
remarkable example of the perfect harmony between poetry and contemporary choral music.
A performance of Arvo Pärt’s sacred choral work “Nunc dimittis” will be dedicated to the
composer’s 90th anniversary.
Contemporary British composer Joanna Marsh’s “Dialogo and Quodlibet” brings together
two texts of contrasting content.
German composer Jens Klimek’s “Contact Spheres” and Joep Franssens’ “Harmony of the
spheres” – Part 1 are sonic fantasies reflecting different compositional visions: one
exploring communication with otherworldly spheres, the other drawing on Spinoza’s
philosophy of universal harmony.
This concert also marks the beginning of a collaboration between the “Komitas Park”
company and the “Hover” State Chamber Choir.
Choirmaster: Sona Hovhannisyan
Program:
1 George Crumb (1929–2022)
“Apparition”
Vocal cycle for soprano and amplified piano
Texts from Walt Whitman’s poem When Lilacs Last in the Dooryard Bloom’d
Soprano: Shahane Aghaqaryan
Piano: Hripsime Aghaqaryan
I. “The Night in Silence Under Many a Star”
Vocalise 1: “Summer Sounds”
II. “When Lilacs Last in the Dooryard Bloom’d”
III. “Dark Mother, Always Gliding Near with Soft Feet”
Vocalise 2:“Invocation to the Dark Angel”
IV. “Approach, Strong Deliveress!”
Vocalise 3: “Death Carol”
V “Come, Lovely and Soothing Death”
VI “The Night in Silence Under Many a Star”
2 Richard Wagner (1813–1883)
“Parsifal” — Act I, “Der Glaube lebt”
3 Rudolf Escher (1912–1980)
“Songs of love and eternity”
1
“These are the days when birds come back”
2
“Wild nights”
3
“Heart, we will forget him”
4
“The wind tapped like a tired man”
5
"To make a prairie it takes a clover and one bee"
4 Arvo Pärt “Nunc dimittis”
5 Jens Klimek “Contact Spheres”
6 Joanna Marsh “Dialogo and Quodlibet”
7 Joep Franssens “Harmony of the spheres” - Part 1
Ticket Price: 2000, 3000, 4000, 5000 AMD
The concert is intended for audiences aged 6 and above.
Կազմակերպիչ՝ Կամերային երաժշտության ազգային կենտրոն ՊՈԱԿ
